Եվրոպան Հայաստանին նայելիս ընկեր է տեսնում. Մեցոլա

Եվրոպական Խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան հայտարարել է, որ Եվրոպան Հայաստանին նայելիս ընկեր է տեսնում։ «Իրանի իրադարձությունների ֆոնին Հայաստանը մարդասիրական կարևորագույն միջանցք է դարձել: Շնորհակալ եմ, որ օգնել եք Եվրոպայի քաղաքացիների տարհանմանը»,- ասել է Մեցոլան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի հայտարարության ժամանակ։

Ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ

Երևանում մարտի 11-ի ցերեկը, 12-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-16-ի ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, մարտի 14-ին թաց ձյան և ձնախառն անձրևի, մարտի 15-16-ին անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում մարտի 11-ի ցերեկը, 13-14-ին առանձին շրջաններում, 15-16-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային շրջաններում ձնախառն անձրևի և անձրևի … Read more

Իրանի պատերազմը ԵՄ-ի համար արդեն արժեցել է 3.5 մլրդ դոլար

Իրանի պատերազմը ԵՄ-ը 27 անդամ երկրների քաղաքացիների համար արդեն արժեցել է մոտ 3 միլիարդ եվրո (3.5 միլիարդ դոլար) էներգակիրների ներմուծման համար։ «Գազի գները բարձրացել են 50%-ով, իսկ նավթի գները՝ 27%-ով։ Եթե դա վերածենք եվրոյի, պատերազմի 10-օրյա ժամկետն արդեն եվրոպացի հարկատուների համար արժեցել է լրացուցիչ 3 միլիարդ եվրո հանածո վառելիքի ներմուծման համար», – ասել է Եվրոպական … Read more

2018-ին մահացած զինծառայողի գործը վերաբացվել է․ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել

Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային … Read more

2018-ին մահացած զինծառայողի գործը վերաբացվել է․ կրտսեր սերժանտին մեղադրանք է առաջադրվել

Գլխավոր դատախազը 2025 թվականի հոկտեմբերի 24-ին որոշում է կայացրել վերացնել ՊՆ N զորամասի կրտսեր սերժանտ Վ.Հ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին 2021 թվականի դեկտեմբերի 16-ի որոշումը. Վ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է նոր հանրային քրեական հետապնդում: Հիշեցնենք, որ 2018 թվականի մայիսի 6-ին ՀՀ ՊՆ N զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հայտնաբերվել էր պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային … Read more

Քաղաքական ուժերից մեկը ամրագրում է սարսափելի մեծ թվով ավտոբուսներ. Իոաննիսյան

Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում գրել է․ ««Անկախ դիտորդ» դաշինքում տեսնում ենք, որ մայիսի վերջ-հունիսի սկզբի համար քաղաքական ուժերից մեկի ներկայացուցիչները ամրագրում են սարսափելի մեծ թվով ավտոբուսներ ու միկրոավտոբուսներարտերկրից (հիմնականում Ռուսաստանից) բերվող ընտրողներին դիմավորելու ու տեղափոխելու համար։ Եթե գործողությունները գնան մեր ունեցած ինֆորմացիայի սցենարով, ապա դա պարունակելու է քրեական օրենսգրքով … Read more

Իրանում ՀՀ քաղաքացիների զոհված կամ վիրավոր լինելու մասին տեղեկություններ չկան. ԱԳՆ խոսնակ

ՀՀ-ում Իրանի դեսպանությունից հայտնել են, որ հրթիռային հարված է հասցվել Թեհրանի հայկական՝ Մաջիդիե թաղամասում գտնվող բնակելի շենքին։ ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանից Radar Armenia-ն տեղեկացավ, որ ՀՀ քաղաքացիների՝ զոհված կամ վիրավոր լինելու մասին տեղեկություններ չկան։

2018-2025 թթ. ՀՀ-ին է վերադարձվել 773 միլիոն դոլարի գույք և դրամական միջոց

Դատախազությունում վերլուծվել են 2018-2025 թվականների՝ քրեական վարույթներով, դատարաններում ավարտված գործերով, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով ու հաշտություններով, դատախազական ներգործության միջոցներով, իսկ 2023 թվականից՝ նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործիքակազմի կիրառման արդյունքում, Հայաստանի Հանրապետության և համայնքների սեփականությանը կամ տիրապետմանը վերադարձված գույքերի և դրամական միջոցների ցուցանիշները: Ըստ այդ ցուցանիշների՝ 2018-2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության և … Read more

Մոջթաբա Խամենեին վիրավորված է ոտքերից Մոջթաբա Խամենեին վիրավորված է ոտքերից

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների ընթացքում, սակայն նրա վնասվածքների ամբողջական հանգամանքները դեռևս հստակ չեն։ Ինչպես գրում է The New York Times-ի հոդվածը, պաշտոնյաների փոխանցմամբ՝ վնասվել են նրա ոտքերը, սակայն վնասվածքի աստիճանն ու ճշգրիտ պայմանները դեռևս անհայտ են։ Նույն աղբյուրների համաձայն՝ նա վիրավորվել է այն նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվեց … Read more

Մեր ատոմակայանի կյանքը կերկարաձգենք մինչև 2036 ու կանցնենք մոդուլային ռեակտորի․ Փաշինյանը՝ Փարիզում

Մեր ատոմակայանի կյանքը կերկարաձգենք մինչև 2036 ու կանցնենք մոդուլային ռեակտորի։ Այս մասին Փարիզում ընթացող Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսօր, անվտանգության տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, գործող միջուկային ռեակտորների կյանքի երկարաձգումն ապահովում է զրոյական արտանետումների հասնելու ժամանակին և ծախսարդյունավետ ուղի։ Այս համատեքստում, Հայաստանը, ինչպես այստեղ ներկայացված շատ երկրներ, մեկնարկել է Հայկական … Read more