Մոջթաբա Խամենեին վիրավորված է ոտքերից Մոջթաբա Խամենեին վիրավորված է ոտքերից

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավորվել է ԱՄՆ-Իսրայել համատեղ հարվածների ընթացքում, սակայն նրա վնասվածքների ամբողջական հանգամանքները դեռևս հստակ չեն։

Ինչպես գրում է The New York Times-ի հոդվածը, պաշտոնյաների փոխանցմամբ՝ վնասվել են նրա ոտքերը, սակայն վնասվածքի աստիճանն ու ճշգրիտ պայմանները դեռևս անհայտ են։

Նույն աղբյուրների համաձայն՝ նա վիրավորվել է այն նույն հարվածների ընթացքում, որոնց հետևանքով սպանվեց Իրանի նախկին գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ Դեպքից հետո Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվել, ինչը ևս ուժեղացրել է նրա առողջական վիճակի վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները։

Արևմտյան լրատվամիջոցների և անվտանգության աղբյուրների գնահատմամբ՝ նրա վիրավորվելու մասին տեղեկությունները նաև բացատրում են, թե ինչու է նոր առաջնորդը մինչև հիմա գրեթե որևէ հրապարակային ելույթ կամ ուղերձ չի ունեցել պատերազմի ընթացքում։

Leave a comment