Ուկրաինան 1 տարում շուրջ 1,2 մլրդ դոլար է կորցրել զենքի գնումներում կոռուպցիայի պատճառով

https://arm.sputniknews.ru/20260906/ukrainan-1-tarum-shurj-12-mlrd-dvolar-e-kvorcrel-zenqi-gnumnerum-kvorupciaji-pattsharvov-106527648.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106523544_140:0:2871:2048_1920x0_80_0_0_be8330d06f9d831adb52a667b7c3fdc4.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ուկրաինա, զենք, սպառազինություն, կոռուպցիա

ուկրաինա, զենք, սպառազինություն, կոռուպցիա

Բաժանորդագրվել

Ուկրաինայում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում զինված ուժերում կոռուպցիայի, կաշառքների, ապօրինի վճարումների և խոշտանգումների փաստերի մասին։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ուկրաինան միայն 2024 թվականին մեկ տարվա ընթացքում սպառազինության գնումների ժամանակ խարդախության, վատնումների և անփութության պատճառով կորցրել է շուրջ 1,2 միլիարդ դոլար, գրում է New York Times-ը։

NYT-ն ի բացահայտել է ձեռք բերվող սպառազինության համար հետևողական ուռճացված վճարումների, ուղղակի գնումների փոխարեն միջնորդների հետ գործարքների կնքման, ինչպես նաև պայմանագրերի դեպքեր այնպիսի ընկերությունների հետ, որոնք նախկինում արդեն խախտել էին ժամկետները կամ մեղադրվել կոռուպցիայի մեջ։

Մասնավորապես, 2024 թվականին հարյուր միլիոնավոր դոլարների հրթիռների գնման ժամանակ ուկրաինական պաշտպանական գնումների գործակալությունը պայմանագիր է ստորագրել Չեխիայից միջնորդ ընկերության հետ, թեև եղել են այդ հրթիռների վերաբերյալ այլ՝ ավելի էժան առաջարկներ, այդ թվում՝ ուղիղ արտադրողից։

Մեկ այլ դեպքում ընկերությունը պատվիրված 600 ԱԹՍ-ներից չի մատակարարել և ոչ մեկը, սակայն հետագայում ստացել է ևս 1950 միավորի պատվեր, որոնցից ժամանակին մատակարարել է 50-ը։

Աուդիտորները պարզել են, որ գործակալությունը գործարքներ է կնքել 18 ընկերությունների հետ, որոնք պայմանագրերի չկատարման պատմություն ունեն։ Դրանցից վեցը ոչ մի անգամ չեն կարողացել կատարել պայմանագրերի պայմանները, սակայն գերատեսչությունը շարունակել է նրանց հետ նոր գործարքներ կնքել։

Ուկրաինայում կանոնավոր կերպով հաղորդագրություններ են հայտնվում զինված ուժերում կոռուպցիայի, կաշառքների, ապօրինի վճարումների և խոշտանգումների փաստերի մասին։ Օգոստոսին Ուկրաինայի Պետական հետաքննությունների բյուրոն լայնամասշտաբ հատուկ գործողություն է սկսել զինված ուժերում խախտումների և կոռուպցիայի բացահայտման ուղղությամբ։

Leave a comment