Մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը սոցցանցի իր էջում հայտնել է, որ մարտի 8֊ին Մասկատ-Երևան թռիչքով Հայաստան է վերադարձել ՀՀ 63 քաղաքացի։ «Օմանում ՀՀ դեսպանության հյուպատոսն ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերված տեղափոխման հնարավորությունից օգտված քաղաքացիներին դիմավորել է ԱՄԷ-Օման սահմանակետում և ապահովել ուղեկցություն դեպի Մասկատի օդանավակայան, որտեղ ցուցաբերվել անհրաժեշտ աջակցություն»։

Նավթի գները բարձրացել են ավելի քան 26 %-ով Նավթի գները բարձրացել են ավելի քան 26 %-ով

Նավթի գները բարձրացել են ավելի քան 26%-ով՝ հասնելով 2022 թվականի կեսերից ի վեր իրենց ամենաբարձր մակարդակին, հաղորդում է «Ինտերֆաքս»-ը։ Շուկան անկայունացել է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների պատճառով. մատակարարումների զգալի մասը արգելափակված է Հորմուզի նեղուցի փաստացի փակման պատճառով, իսկ խոշոր արտադրողները կրճատում են արտադրությունը՝ պահեստային հզորությունների լցվելու պատճառով։ Լոնդոնի ICE Futures բորսայում մայիսյան Brent ֆյուչերսների գինը … Read more

Եթե «կոմունիստները ճիշտ էին, ՀՀՇ-ն՝ սխալ», ապա ո՞վ պիտի հարցին պատասխանի. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Վերացարկվելով առաջին նախագահի վերջին խոհերի կոնկրետ մոտիվացիայից և իրավիճակային նկատառումներից, պետք է ընդունել, որ նա այսօր ասում է այն, ինչ Հայաստանի կոմունիստները իրեն ասում էին 1990թ.-ին, երբ Գերագույն խորհուրդը քննարկում էր անկախ պետականության գործընթաց սկսելու մասին հռչակագիրը: Եթե երեսունվեցամյա շրջապտույտից հետո … Read more

Նիկոլ Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չորեքշաբթի՝ մարտի 11-ին, ժամը 12։00-ին, ելույթ կունենա ԵԽԽՎ-ում։ Փաշինյանի ելույթը տեղի կունենա 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված Հայաստանի խորհրդարանական ընտրություններից առաջ։ Սպասվում է, որ ընտրությունները կարևոր դեր կունենան երկրի արտաքին քաղաքական առաջնահերթությունների, մասնավորապես՝ Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման և Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի հետագա ընթացքի ձևավորման հարցում։ Սա Նիկոլ Փաշինյանի երկրորդ ելույթն … Read more

Հայաստանը պետք է մատաղ անել կայսրության ոտքերի տակ, որպեսզի որոշ մարդիկ կարողանան հանգիստ պահել թալանը. Քլոյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը պատասխանել է մի շարք գործիչների, այդ թվում՝ Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարությանը, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում: «Վերջին օրերին որոշ «միջազգայնագետներ» հերթական անգամ փորձում են համոզել հանրությանը, թե Հայաստանը իբր ոչինչ չի անում տարածաշրջանային լարվածության պայմաններում։ Ըստ նրանց «խորաթափանց վերլուծության»՝ ԱՄՆ-Իսրայել-Իրան հնարավոր … Read more

90 օրից հայ ժողովուրդն ապրելու է ուժեղ Հայաստանում և ունենալու ուժեղ առաջնորդ. Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Գոհար Մելոյանը գրում է․ «.Հայաստանի Հանրապետության անկախությունը բարձրագույն արժեք է, . Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունն անսակարկելի արժեք է, . Հայաստանի Հանրապետությունում իշխանության աղբյուրը ժողովուրդն է։ 90 օրից հայ ժողովուրդն ապրելու է ուժեղ Հայաստանում և ունենալու ուժեղ առաջնորդ»։

Վիտոյի ու Սամոյի նման օտարերկրյա ծայրագավառիստները իրավունք չունեն Հայաստանի ապագան որոշելու. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Ղարաբաղի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարության այն մասին, թե Հայաստանը պետք է լինի միութենական պետության կազմում: «Պատահական չէ, որ Տաշիր Սամոյին զորակցող Վիտալի Բալասանյանը Հայաստանը ցանկանում է տեսնել ինչ-որ պետության կազմում՝ ինչպես Խորհրադային Միության ժամանակ։ Թե Վիտալի Բալասանյանի և … Read more

Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղևորվի ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղևորվի ռուսական հացահատիկ տեղափոխող 7 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։ Հացահատիկի ընդհանուր քաշը կազմում է 488 տոննա։

Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Times of Israel-ին տված հեռախոսազրույցում հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի ավարտի ժամկետի վերաբերյալ որոշումը կընդունվի Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի հետ համատեղ։ Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ի և Նեթանյահուի գործողությունների բացակայության դեպքում Իրանը կարող էր ոչնչացնել Իսրայելը և տարածաշրջանի մյուս տարածքները։ «Իրանը պատրաստվում էր ոչնչացնել Իսրայելը և ամեն ինչ իր շուրջը… Մենք … Read more

Իրանը Ռուսաստանից օգնություն է ստանում տարբեր ուղղություններով․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ասել է, որ Իսլամական Հանրապետությունը Ռուսաստանից օգնություն է ստանում տարբեր ուղղություններով։ «Նրանք մեզ օգնում են տարբեր ուղղություններով», – NBC-ին ասել է Արաղչին՝ հավելելով, որ ինքը որևէ տեղեկություն չունի հետախուզական օգնության մասին։ Հիշեցնենք՝ փետրվարի 28-ին ԱՄՆ-ն և Իսրայելը սկսեցին հարվածել Իրանում գտնվող թիրախներին, այդ թվում՝ Թեհրանին, և հայտնի դարձավ վնասների … Read more