Հայաստանի տարածքում ադրբեջանական դիրք չի կառուցվել. Սուրեն Պապիկյան

«Ակհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ»,- ԱԺ միջանցքում հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը թե ընդդիմության հայտարարությունները նրա մասին են, որ ունեն տարածքային պահանջ հարևաններից, ինչը ենթադրում է պատերազմ։ Նախարարի խոսքով՝ ընդդիմադիրներն ասում են, որ պետք է շարունակել Ղարաբաղյան շարժումը, մինչդեռ, Փաշինյանն ասել է՝ չպետք է շարունակել այդ շարժումը։ Հայտնելով, … Read more

Սամվել Կարապետյանը թող պարզաբանի՝ մի ամբողջ գերդաստան ունի չծառայած զավակներով. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել է, որ «ՈՒժեղ Հայաստան» կուսակցության ղեկավար Սամվել Կարապետյանն իրավունք չունի խոսելու անվտանգությունից։ Նա շեշտել է. «Դժվար է, երբ ասում են՝ Սամվել Կարապետյանն ինչ-որ բան է հայտարարել, պետք է հասկանանք՝ արհեստական բանականության հետ գործ ունենք, թե իրական մարդու»։ Ըստ նրա, գործ ունեն վիրտուալ մարդկանց հետ։ Խոսելով Կարապետյանի մասին, Պապիկյանն ասել … Read more

Կրթահամալիրները կառուցում ենք, որ մարդիկ իրենց իսկ գյուղերում տուն կառուցեն. նախարար

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Երեկ կառավարությունը շատ կարևոր որոշում ընդունեց՝ նախկինում սահմանամերձ բնակավայրերի համար բնակարանների կառուցման ծրագիրը կամ հանրության մեջ առավել հայտնի 16 միլիոնների ծրագիրը ընդլայնելով այն գյուղական բնակավայրերի համար, որտեղ կառուցվել են կամ կառուցվում են կրթահամալիրներ և դպրոցներ: Ընդ որում, բնակարանի կառուցման աջակցությունը տրվում է կրթահամալիրի սպասարկման տիրույթի բոլոր … Read more

ՆԳ նախարարը մանրամասներ է հայտնել 1 տարեկան երեխայի սպանության փորձի մասին

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը մանրամասներ է ներկայացրել խորթ մոր կողմից մեկ տարեկան երեխայի սպանության փորձի վերաբերյալ։ «Այս պահի դրությամբ մենք հաղորդում ենք ստացել բժշկական կենտրոնից։ Ահազանգը այնպիսին էր, որ ըստ էության գործ չենք ունեցել հանցագործության հետ։ Այսինքն՝ ստանդարտ պրոցես էր, և երեխան վատ էր զգացել»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ անմիջապես ձեռնամուխ են եղել … Read more

Գողականը ձեր շեֆերն են. Ալեքսանյանը՝ ընդդիմադիրներին

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում կրքերը լարվել են։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հակադարձել է «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանի հայտարարություններին։ «2012-17 թթ. ընթացքում տարեկան միջին սպանությունը 52 էր, իսկ վերջին 5 տարում այդ թիվը 50 է, բայց ըստ այդ մարդկանց լուսաբանածի՝ թիվը 100 անգամ աճել է։ Ակնհայտ է, որ այդպես պիտի լինի, … Read more

ՔԿ-ն ստացել է Գարեգին Բ-ի միջնորդությունը

Գարեգին Բ Ներսիսյանի խափանման միջոցը վերացնելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը ստացել ենք. Radar Armenia-ն տեղեկացավ քննչական կոմիտեից։ «Օրենքով սահմանված ժամկետում քննության կառնվի»,-ասացին կոմիտեից։ Հիշեցնենք՝ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ Գարեգին Բ-ն չի կարող մասնակցել Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության արարողությանը երկրից բացակայելու արգելքի պատճառով։

Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ․ Աղազարյան

Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։ Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։ … Read more

Ոչ թե Ալիևն է «պահանջում» փոխել սահմանադրությունը, այլ՝ միջազգային իրավունքը. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Էս երկրում որևէ լուրջ մարդ հավատու՞մ է, որ Հայաստանը և Ադրբեջանը կարող են խաղաղության և հարաբերությունների հաստատման պայմանագիր ստորագրել, բայց Հայաստանի սահմանադրության նախաբանում պահպանել «Արցախը Հայաստան է և վերջ» դրույթը: Ոչ թե Ալիևն է «պահանջում» փոխել սահմանադրությունը, նա շատ կցանկանար, որ … Read more

Իրանը այլևս չի կարող ուրան հարստացնել. Նեթանյահու

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարվածների հետևանքով Իրանը այլևս ի վիճակի չէ հարստացնել ուրան կամ արտադրել բալիստիկ հրթիռներ։ Times of Israel-ի փոխանցմամբ՝ Նեթանյահուն մամուլի ասուլիսում ասել է, որ Իրանն այժմ ավելի թույլ է, քան երբևէ, մինչդեռ Իսրայելը ամրապնդել է իր դիրքերը որպես տարածաշրջանային տերություն։ Ըստ Նեթանյահուի՝ Իրանի դեմ … Read more

Ի՞նչ հարցեր չի քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը. Իոաննիսյանի պարզաբանումը

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է. Ի արձագանք Վարչապետ Փաշինյանի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարությանը, ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել նոր սահմանադրության մի զգալի մասը։ Մի շարք շրջանառված առաջարկություններ, ինչպես նաև ցանկացած սահմանադրությամբ պարտադիր կարգավորվող բազում հարցեր խորհրդուն դեռևս ընդհանրապես չեն քննարկվել*։ Խորհրդի նիստերից բացակայություններն … Read more