Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ԱՄՆ-ին կոչ է արել պատերազմել Իրանի զինվորականների, այլ ոչ թե խաղաղ բնակչության դեմ։
«Եթե ամերիկացիները ռազմիկներ են, թող կռվեն մեր քաջարի զինվորականների դեմ։ Ինչո՞ւ պատերազմել քաղաքացիական ենթակառուցվածքների, սննդի պաշարների և մարդկանց ապրուստի միջոցների դեմ։
Մարդկանց ջրից, սննդից և դեղորայքից զրկելը չի հանգեցնի երկրի ենթարկմանը։
Մեր ժողովրդին հնարավոր չէ ստիպել ենթարկվել։ Իրանը չի հանձնվի»,- գրել է նա X սոցիալական ցանցում։