Ի՞նչ հարցեր չի քննարկել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը. Իոաննիսյանի պարզաբանումը

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է.

Ի արձագանք Վարչապետ Փաշինյանի Սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հայտարարությանը, ամենայն պատասխանատվությամբ պնդում եմ, որ

  1. Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը չի քննարկել նոր սահմանադրության մի զգալի մասը։ Մի շարք շրջանառված առաջարկություններ, ինչպես նաև ցանկացած սահմանադրությամբ պարտադիր կարգավորվող բազում հարցեր խորհրդուն դեռևս ընդհանրապես չեն քննարկվել*։
  2. Խորհրդի նիստերից բացակայություններն իրոք խնդիր են, բայց ամենաշատը բացակայողներից են Փաշինյանի թիմակիցներն ու ենթակաները։ Ոչ մեկ չի մասնակցել այնքան շատ նիստի, որքան ես ու Արթուր Սաքունցը։
  3. Որոշ հարցեր, որոնք խորհուրդը պետք է քննարկեր Վարչապետ Փաշինյանի հետ` այդպես էլ չեն քննարկվել ու օդում են մնացել։

Հետևապես, անհրաժեշտ է, որ Կառավարությունը կազմակերպի նոր Սահմանադրության նախագծի դեռևս չքննարկված կարգավորումների քննարկունը։

  • – Չքննարկված հարցերից են մայր օրենքի փոփոխությունների (կարգավորման) հարցը, համացանցի ազատության հարցը, հակակոռուպցիոն ու վիճակագրական մարմինների անկախության հարցը, ընտրությունների, հանրաքվեների և ընտրական մարմինների հարցը, եկեղեցու կարգավիճակի հարցը, ընտրական վեճերում Սահմանադրական դատարանի կարգավիճակի հարցը և այլն, և այդպես շարունակ։

Leave a comment