Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ․ Աղազարյան

Անհնար է չարձագանքել վերջին բրիֆինգի ժամանակ վարչապետի արտահայտած այն մտքին, որ իր չվերարտադրվելու դեպքում սեպտեմբերին կլինի պատերազմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր, նախկին ՔՊ–ական Հովիկ Աղազարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Ակնհայտ է, որ որպես պատերազմի նախաձեռնողի ի նկատի ունի Ադրբեջանին։

Ակնհայտ է, որ Ադրբեջանը պետք է հետապնդի նպատակ կոնկրետ ԲԱՆԵՐ ստանալու։

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում Ադրբեջանը այդ ԲԱՆԵՐԸ կստանա առանց պատերազմի («Պատերազմ չի’ լինելու, լինելու է խաղաղություն»)։

ՀԵՏԵՎՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանի վերարտադրության դեպքում մենք ունենալու ենք պետականության կորստի իրական վտանգ։

Նիկոլ Փաշինյանի չընտրվելու դեպքում մենք ունենալու ենք պետականությունը պահպանելու իրական հնարավորություն»։

Leave a comment