Իրանի դիրքորոշումը խեղաթյուրվում է․ Արաղչի

Իրանի դիրքորոշումը խեղաթյուրվում է ամերիկյան լրատվամիջոցների կողմից, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։ «Մենք խորապես շնորհակալ ենք Պակիստանին իր ջանքերի համար և երբեք չենք հրաժարվել Իսլամաբադ մեկնելուց։ Մեզ մտահոգում են մեզ պարտադրված անօրինական պատերազմի վերջնական և կայուն ավարտի պայմանները»,- գրել է Իրանի արտգործնախարարը։

Մեր ժողովրդին մենք առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի․ Նիկոլ Փաշինյան

Մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել աշխարհաքաղաքական թակարդից ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի, ՔՊ համագումարի իր ելույթում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այսպիսի բան անելն ամեն քաղաքական ուժի հասու չէ։ ՄԵնք անցել ենք դժոխքի միջով, մեր ժողովրդին առաջնորդել ենք դժոխքի միջով ու հասցրել ենք խաղաղ հանգրվանի»,- ասաց նա։ Վարչապետը նշեց՝ այսօր կանգնած ենք պատմաքաղաքական հեղափոխության շեմին․ … Read more

Դասալիքները ձեր զավակները չեն, դուք եք, պատերազմի մունետիկներ․ Պապիկյան

Մեծ է գայթակղությունն այսօր անդրադառնալ վերջին շրջանում ակտիվացած բազում փրկիչներին՝ օտարերկրյա փորձագետների, հրահանգիչների և արհեստական բանականության երկնած տեսքտերին ու ծրագրերին, ՔՊ համաժողովի իր ելույթում ասաց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ «Ժամկետային զինծառայությունից խոսելը նրանք համարում են ուղիղ ակնարկ իրենց դասալիք գերդաստանների անդամներին, ուժեղ հայրերի ուժեղ տղերքին, ու հիշեցնում նորելուկ քաղաքական գործիչներին իրենց թերարժեքության բարդույթների մասին։ Բարդույթ, … Read more

Երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է Երևանում, Շիրակի և Արարատի մարզերում

Սույն թվականի ապրիլի 4-ինտեղական ժամանակով ժամը 09:52-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05։52-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․83⁰ և արևելյան երկայնության 43․54⁰ աշխարհագրական կոորդինատներով Թուրքիա՝ Վան քաղաքից 40 կմ հյուսիս, օջախի 7 կմ խորությամբ 5․2 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ: Երկրաշարժը զգացվել … Read more

Այն ամենը, ինչ կա հայ-ռուսական ներկայիս փոխհարաբերություններում, կավարտվի հունիսի 8-ին. Բենիամին Մաթևոսյան

«Հայ-ռուսական փոխհարաբերությունների նախկին մոդելն իրեն սպառել է և դրա ակնառու օրինակն է երկու երկրների ղեկավարների հրապարակային երկխոսությունը, որի ժամանակ գործնականում ոչ մի հարցում փոխհամաձայնության չեկան»,-«Տարածաշրջանային և ընտրական պրոցեսներն ու հայ-ռուսական հարաբերությունները» խորագրով քննարկման ժամանակ ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը՝ նշելով, որ այդ միտումը վերաբերում էր Արցախի անկումից մինչև Հայաստանի ապագային՝ Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ-ը։ Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի … Read more

2021-2023 թվականներին Արցախում շինարարական ոչ մի ծրագիր ավարտին չի հասել

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Ստեփանակերտի «քաղէլիտան» քառասունչորսօրյա պատերազմից հետո Հայաստանից ստացած մեկ միլիարդ դոլարի յուրացումը «հիմնավորելու» առասպել է մոգոնել. իբր թե գումարները «բնակարանաշինության ծրագրով ծախսվել են, որպեսզի Նիկոլ Փաշինյանը Ադրբեջանին հանձնի կառուցապատված Արցախ»: Հրեշավոր սուտ է: 2021-2023 թվականներին Արցախում շինարարական ոչ մի ծրագիր ավարտին չի … Read more

Քննարկվել է բնակիչների կողմից վճարվող ՀԵՑ-ին միացման վճարների նվազեցման հարցը

Սույն թվականի մարտի 3-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի գլխավորությամբ և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ժամանակավոր կառավարիչ Ռ. Պետրոսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում նոր սպառման համակարգերի՝ բաշխման ցանցին միացման վճարների վերանայման վերաբերյալ։ Քննարկումը միտված էր բաշխման ցանցին միացման համար Հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման … Read more

Թուրքիան և Ադրբեջանը համատեղ զորավարժություն են սկսում

Ներկայիս Թուրքիայի արևելքում գտնվող Կարս նահանգում Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվելիք «Հեյդար Ալիև – 2026» համատեղ զորավարժության նախապատրաստական աշխատանքների շրջանակում կայացել է երկու երկրների պետական դրոշների փոխանակման արարողությունը, հայտնում է Ermenihaber.am-ը։ Արարողությանը ներկա են գտնվել Նախիջևանի ինքնավար հանրապետության առանձին միացյալ ուժերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քենան Սեյիդովը, որը նաև ելույթ է ունեցել: Վերջինս ընդգծել է համատեղ զորավարժության … Read more

Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում. Փաշինյան

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում, 100 երաժշտական, արվեստի դպրոցների ու մարզադպրոցների կառուցում։ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում բնակիչներից մեկի հետ շփման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացու խնդրանքին՝ իրենց գյուղում մարզահրապարակ կառուցելու վերաբերյալ։ … Read more

Քննարկվել են Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններին առնչվող հարցեր

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին: Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների վերաբերյալ: