Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում հանրապետության տարբեր բնակավայրերում. Փաշինյան

Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրով հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում, 100 երաժշտական, արվեստի դպրոցների ու մարզադպրոցների կառուցում։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրում բնակիչներից մեկի հետ շփման ժամանակ այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով քաղաքացու խնդրանքին՝ իրենց գյուղում մարզահրապարակ կառուցելու վերաբերյալ։

«Մեր նախընտրական ծրագրով նախատեսված է 100 կոմբինացված մարզահրապարակի կառուցում, 100 երաժշտական, արվեստի դպրոցների ու մարզադպրոցների կառուցում։ Բացի դրանից, նախատեսված է նոր 300 դպրոցի և 100 մանկապարտեզի կառուցում։ Այս ծրագրերից որևէ մեկի շրջանակներում ձեր գյուղում հաստատ կլինի մարզադահլիճ կամ մարզադաշտ»,- ասել է ՀՀ վարչապետը։

Leave a comment