Ինքնուրույն կընտրենք, թե մեր պատմության էջերը ում, երբ և ինչպես պատմենք և ինչ արտաքին քաղաքականություն վարենք․ Կարապետյան

Ալեքսեյ Օվերչուկը պատմել է, թե ինչու ենք մենք «մոռացել» Վասպուրական, Փայտակարան և Պարսկահայք նահանգների մասին։ Քանի որ այդպես է անհրաժեշտ եղել Ռուսական կայսրությանը։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը՝ շարունակելով. «Նա մասնավորապես ասել է. «…տարածաշրջանային հավասարակշռությունը, որը գոյություն ուներ 1828 թվականից, երբ կնքվեց Թուրքմենչայի խաղաղության պայմանագիրը։ Այնուհետև … Read more

Մեր հասարակությունը 2 այլընտրանք ունի․ Սամվել Կարապետյան կամ Փաշինյան․ Նարեկ Կարապետյան

Հայաստանում փոփոխություններ կարող է բերել միայն Սամվել Կարապետյանը։ Այս մասին «Հեռանկար» հաղորդման ժամանակ ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը։ «Հայաստանն ունի 2 այլընտրանք․ կամ Փաշինյանի հետ շարունակում է այս խեղճացած և ամենօրյա «անակնկալներով» լի ժամանակաշրջանը կամ ընտրում է ուժեղ, նոր ղեկավար, ով մեր երկիրը կհանի աղքատությունից, որը վերջապես կլուծի աշխատատեղերի հարցը մեր … Read more

Ընտրակաշառքի լայնածավալ սխեմա. 62 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել առ այն, որ մի խումբ անձինք նպատակադրվել են ընտրակաշառք բաժանել ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրություններին իրենց օգտին քվեարկելու համար։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով խմբի անդամները հավաքագրել են հիմնականում Հայաստանի հանրապետական կուսակցության անդամների, ովքեր հանրության շրջանում ունեցել են լայն կապեր … Read more

Քաղաքացիները արդեն ստացել են բարձրացված կենսաթոշակները. Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ քաղաքացիներն արդեն ստացել են բարձրացված կենսաթոշակները՝ անկանխիկ եղանակով։ «Այնուամենայնիվ, դեռևս կան չառաքված քարտեր և քաղաքացիներ, որոնց այս փուլում չի հաջողվել գտնել։ Նրանք կարող են կապ հաստատել մեզ հետ հեռախոսազանգի կամ էլեկտրոնային նամակի միջոցով»,- նշել է նախարարը՝ հավելելով, որ խոսքը 540 քաղաքացու մասին է, որոնք չունեն … Read more

«Հայաստանի շահը պետք է ձևավորենք մենք՝ տեսնելով ամբողջ պատկերը». Պետրոսյան

«ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. Վլադիմիր Պուտին, 2026 թվականի ապրիլի 1 «Եվ ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ ինչ էլ տեղի ունենա, մենք Ռուսաստանում միշտ առաջնորդվելու ենք նրանով, թե ինչն է ձեռնտու հենց հայ ժողովրդին։ Ես դա միշտ ասել եմ Ձեզ և ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել» … Read more

«Հայ քաջորդիները» երբևէ համարձակվե՞լ են Ադրբեջանի դեսպանատան մոտ ցույց անցկացնել. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Մոսկվայաբնակ «հայ քաջորդիները» երբեւէ համարձակվե՞լ են Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ցույց անցկացնել: Ոչ: Քանի որ նախ Ռուսաստանի ոստիկանությունը թույլ չի տա, երկորդն էլ իրենք կվախենան կամ կամաչեն: Որովհետեւ յուրաքանչյուրը առնվազն խաշ-քաբաբի սեղանի մի թուրք ընկեր ունի»։

Կան թալանչի գեներալներ. վարչապետ Կան թալանչի գեներալներ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիֆինգում անդրադարձել է նախկինում գեներալների մասին իր արած հայտարարությանը։ «Ես ասել եմ՝ կան վախկոտ գեներալներ և դասալիքներ։ Եվ այո, նրանցից շատերը դատվում են։ Կան թալանչի գեներալներ, որոնք անցնում են ապօրինի գույքի գործով, կան նաև կոռուպցիայի գործով անցնող գեներալներ»,-ասել է նա։ Ըստ վարչապետի՝ հերոս բառը պետք է զգուշ օգտագործել․ «Այնքան ենք օգտագործել, որ … Read more

Թե բա ընտրակաշառքը ռոճիկ են ձեւակերպել Թե բա ընտրակաշառքը ռոճիկ են ձեւակերպել

Գյումրիի լրագրողների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը գրում է. Մաղով ջուր կրելու պերճանքն ու թշվառությունը Երբ 8 տարի ականջ չմնաց խլացրին, թե սեւ փողերի քոքը տվեք՝ որ մանդատ չդառնան, գերաշնորհ Փաշինյանը համարում էր ու համարում է, որ ժողովուրդ իմաստուն է, ու թացը չորից կջոկի, կգնա ու հանցագործ կապիտալի տերերին ձայն չի տա։) Իմ մոտավոր … Read more

Իշխանությունը չունի որևէ բարդույթ՝ հատելու կարմիր գծերը. Աբրահամյան

«Վերջին շրջանում առաջացել են բազմաթիվ երևույթներ, որոնք լուրջ հարցեր են առաջացնում պետության և ազգային եկեղեցի հարաբերությունների սահմանների վերաբերյալ»,- ԱԺ-ում ունեցած ելույթում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նշենք, որ հենց «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնությամբ այսօր տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որոնց թեման «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագիծն էր: Տ.Աբրահամյանը … Read more

Մայրուղու մոտ 90%-ը և երկաթուղու մոտ 70%-ը ավարտված է. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքի» ավտոմոբիլային ճանապարհի աշխատանքների 90%-ը և երկաթգծի 70%-ն արդեն ավարտված են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի տարածքում տրանսպորտային ողջ ենթակառուցվածքը, ներառյալ՝ Բաքվի նավահանգիստն ու օդանավակայանները, բերվել են լիակատար պատրաստվածության վիճակի։ Ալիևը նշել է, որ Թուրքիայում Կարս-Նախիջևան երկաթգծի շինարարության մեկնարկը թույլ կտա ստեղծել «Միջին միջանցքի» նոր ճյուղը, որի թողունակությունը նախնական … Read more