Կսկիծը ցրելու համար Օվերչուկը կարող է առաջիկա տարիներին ամեն օր Մոսկվա-Երևան-Մոսկվա ռեյսով գալ-գնալ. Սաֆարյան

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի զգուշացմանը, որ եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, այն այլևս օդային կապ չի ունենա Ռուսաստանի հետ։ «Օվերչուկին ասեք, որ երբ Հայաստանը ԵՄ անդամ դառնա, ինքը և այլք Ռուսաստանում իշխանության չեն լինելու, թող դարդ չանի ու կարող է սրտի կսկիծը վերացնելու ու հավեսը հանելու … Read more

Հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ դպրոցներ ու մանկապարտեզներ են հիմնանորոգվել Արմավիրում, Մեծամորում, Վաղարշապատում։ Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը վերանորոգվել է։ Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է։ Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։ Արմավիրի համայնքի Տ-3-8 /Մ-5/ – Մայիսյան/Տ-3-47/ մարզային նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ … Read more

Ռուսների փոխարեն իրենք են փորձում շանտաժ անել սեփական հայրենակիցներին

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը գրել է. Զգացե՞լ եք, թե լրագրողական ու փորձագիտական որոշ շրջանակներ ոնց են կաշվից դուրս գալիս՝ Օվերչուկի միտքը «թարգմանելով» ու զարգացնելով: Գիտե՞ք ինչ են ուզում ասել: Ուզում են ասել՝ «մենք մեզ պետք է խելոք ու հնազանդ պահենք, թե չէ մեծ «ձյաձաները» կջղայնանան ու մեզ կպատժեն՝ գազի … Read more

Եթե Հայաստանը միանա ԵՄ-ին, կկորցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը․ Օվերչուկ

Եթե Հայաստանը միանա Եվրամիությանը, կկորցնի Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ներկայումս Եվրամիության երկրների հետ ավիահաղորդակցություն չկա, ինչը նշանակում է, որ մենք Հայաստանի հետ ավիահաղորդակցություն չենք ունենա», – ընդգծել է նա «Առաջին ալիք»-ի եթերում։ Օվերչուկը շեշտել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է տեղյակ լինեն ԵՄ-ին մերձենալու Երևանի որոշման հնարավոր հետևանքների … Read more

Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագա՛ր սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք․ Թրամփը՝ Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է երեքշաբթի հարվածել Իրանի էլեկտրակայաններին և կամուրջներին, եթե նրանք հրաժարվեն բացել Հորմուզի նեղուցը։ Թրամփը X-ում գրել է․ «Իրանում երեքշաբթի կլինի էլեկտրակայանների և կամուրջների օր, եթե չբացեք Հրոմուզի նեղուցը։ Բացե՛ք անիծյալ նեղուցը, խելագա՛ր սրիկաներ, թե չէ դժոխքում կապրեք․ աղոթեք ալլահին»։

Պուտինը ցանկանում է, որ Ղարաբաղի հարցում ՌԴ-ի մասին հիշատակումներ չլինեն․ Պեսկով

Ապրիլի 1-ին Մոսկվայում փակ դռների հետևում տեղի ունեցած Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի բանակցությունները եղել են անկեղծ և անհրաժեշտ, հայտնել է Դմիտրի Պեսկովը։ «Մոտ երկու ժամ զրուցել են նախագահը և վարչապետը։ Զրույցը եղել է անկեղծ, օգտակար, անհրաժեշտ։ Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես Հայաստանի առաջիկա ընտրությունների համատեքստում, ինչպես նաև առևտրատնտեսական համագործակցության հիմնական հարցերի շրջանակում, … Read more

Մեծ փոփոխությունը ՀՀ-ին կարող է բերել միայն առաջնորդության փոփոխության դեպքում. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներն աշխատանքային այցով գտնվում էին Աշտարակ համայնքում։ Առաջին կանգառը Ուջանում էր, որտեղ կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը ուջանցիների հետ հանդիպմանը ներկայացրել է կուսակցության տնտեսական և անվտանգային ծրագրերի հիմնական դրույթները։ Խոսելով աղքատության հաղթահարման հրամայականի մասին՝ Նարեկ Կարապետյանն ընդգծել է, որ աղքատության հարցը լուծվելու է տնտեսության միջոցով, և շեշտել Հայաստանի համար տնտեսագետ ղեկավար ունենալու … Read more

Այսօր եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը

Զատիկը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Սուրբ Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սուրբ պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Քրիստոսի Հարության տոնի մյուս անվան՝ Սուրբ Զատկի նշանակությամբ մարդկությունը Քրիստոսի շնորհիվ զատվեց, ազատվեց մեղքի գերությունից՝ ստանալով մեծագույն պարգևը՝ հավիտենական կյանքը: Հիսուս Քրիստոսի Հարությունը քրիստոնեության հիմքն է: Այդ պահից գրեթե … Read more

Այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետևյալ հարցերը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը․ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 8–րդ արտահերթ Համաժողովի հարգելի պատվիրակներ, այսօրվա մեր լիագումար նիստում բաց քվեարկության են դրվելու հետեւյալ հարցերը․ Հաստատել և ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին առաջադրել Կուսակցության ընտրական ցուցակը՝ համաձայն Հավելված N 1-ի (ցուցակում թեկնածուների դասավորությունը որոշվել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքներով։ Քվեարկության արդյունքները հրապարակված են, իսկ Հավելված … Read more

Համագումար անում են մի վայրում, որտեղ այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժշկին, որ նա մահացել է․ Սիմոնյան

Ինձ ավելի կոմֆորտ է, օրինակ, մեկնաբանել Հովիկ Աղազարյանի հայտարարությունները, քանի որ նա ԱԺ գործող պատգամավոր է, քան Սերժ Սարգսյանի պես մերժված մի անձնավորության, ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարության մասին հարցին։ «ՀՀԿ-ն համագումարն անում է մի վայրում, որտեղ իրենց կուսակցի թիկնապահներն այնքան են ծեծի ենթարկել զինվորական բժշկին, որ նա … Read more