Հիմնանորոգվել են դպրոցներ ու մանկապարտեզներ

Նիկոլ Փաշինյանը հայտնում է, որ դպրոցներ ու մանկապարտեզներ են հիմնանորոգվել Արմավիրում, Մեծամորում, Վաղարշապատում։

Արմավիր քաղաքի Վ. Բախշյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցը վերանորոգվել է։

Արմավիր քաղաքի թիվ 2 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է։

Մեծամոր համայնքի Ալաշկերտ բնակավայրի Հ. Քոչարի անվան միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։

Արմավիրի համայնքի Տ-3-8 /Մ-5/ – Մայիսյան/Տ-3-47/ մարզային նշանակության ավտոճանապարհի 0,8 կմ հատվածում իրականացվել են միջին նորոգման աշխատանքներ։

Մեծամորի թիվ 3 մանկապարտեզը հիմնանորոգվել է։

Վաղարշապատ համայնքի Հայթաղ բնակավայրի մանկապարտեզը վերակառուցվել է։

Վաղարշապատ համայնքի Լեռնամերձ բնակավայրը գազիֆիկացվել է։

Արաքս համայնքի Մեծամոր բնակավայրի միջնակարգ դպրոցը վերանորոգվել է։

Էջմիածնի թիվ 6 «Արևիկ» մանկապարտեզը. հիմնանորոգվել է և կառուցվել նոր մասնաշենք։

Leave a comment