ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ը պետք է շատ զգույշ և նրբանկատ լինի Հայաստանի հետ իր հարաբերություններում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Տաալատբեկ Մասադիկովի հետ հանդիպման ժամանակ։ «Դուք գիտեք, որ Հայաստանը կարծես թե չի աջակցում ՀԱՊԿ-ում աշխատանքին, բայց միևնույն ժամանակ մնում է կազմակերպությունում։ Հայաստանում բարդ իրավիճակ է այս առումով, հատկապես ընտրական շրջանում։ Այդ պատճառով … Read more

Բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին 300 մլն դոլարի մեկ սինդիկացված վարկ. Մարտին Գալստյան

«Միակ գրավականը, որ ցանկացած ինստիտուտ, ներառյալ՝ Կենտրոնական բանկը կարող է դիմակայել այն արտաքին մարտահրավերներին, որոնց դեռ բախվելու ենք, այն որակյալ թիմ ու մարդիկ ունենալն է»,- Աժ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը առաջադրվել է նույն պաշտոնում երկրորդ ժամանակահատվածով։ Նա ասաց, որ ամեն ջանք ներդնում են, որպեսզի ԿԲ թիմը … Read more

ԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի Եվրոպայի վրա

ԱՄՆ-ը պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է դուրս բերի իր զորքերը եվրոպական այն երկրներից, որոնք հրաժարվել են թույլ տալ ամերիկյան ուժերին օգտագործել իրենց բազաները։ ԱՄՆ պետքարտուղարը նաև հավելել է, որ ԱՄՆ-ն չի շտապի օգնություն տրամադրել, եթե Ռուսաստանը հարձակվի եվրոպական երկրների վրա։ «Եթե Եվրոպան հրաժարվի մեզ թույլ տալ օգտագործել մեր կողմից պահպանվող բազաները … Read more

Հարավային Կովկասն արդեն դառնում է համագործակցության կենտրոն. Ալիև

Այսօր Հարավային Կովկասն արդեն դառնում է խաղաղության, անվտանգության և համագործակցության կենտրոն։ Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ մամուլի ասուլիսում։ «Ես նույնպես կցանկանայի նշել Վրաստանի դերը այստեղ։ Վրաստանի վարչապետը նշեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը։ Առևտուրը նույնպես կարևոր է այս ոլորտում։ Այսօր Ադրբեջանի և Հայաստանի միջև … Read more

Առաջարկվում է ծառայությունից խուսափած անձանց մեծ գումարի դիմաց տալ կարճաժամկետ ծառայության հնարավորություն

Պատգամավոր Հայկ Սարգսյանը փոփոխություններ եւ լրացումներ է առաջարկում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին», «Պետական տուրքի մասին» օրենքներում եւ Քրեական օրենսգրքում: Պատգամավորն անդրադարձել է ժամկետային զինծառայողների թվի նվազմանը, ներկայացրել վիճակագրական տվյալներ, այս համատեքստում խոսել քաղաքացիությունից հրաժարվելու միտումների եւ դրա դեմ պայքարի մեխանիզմների կիրառման մասին: Հայկ Սարգսյանը մանրամասնել է զինծառայության ոլորտում իր ձեռնարկած քայլերը, խոսել Կառավարության … Read more

Կողեսի հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը. վարչապետ

Լոռու մարզի Լոռի բերդ համայնքի Կողես բնակավայրի 3,35 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը: Կադաստրային արժեքը՝ 1 միլիոն 30 հազար դրամ։ Այս մասին #հատիկառհատիկ հեշթեգի ներքո գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ադրբեջանցի վարորդի տեսանյութը Հայաստանում արված չէ. Media.am

Ապրիլի 5-ին Panorama.am կայքն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր մի տեսանյութ՝ պնդելով, թե ադրբեջանցիները շրջում են Հայաստանում «Կեցցե Ադրբեջանը» երգի ներքո։ «Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում»,- գրել է լրատվամիջոցը։ Տեսանյութում երևում է, որ վարորդը ադրբեջանական երգի ներքո երթևեկում է հայկական համարանիշերով ավտոմեքենայի հետևից։ Panorama.am-ի հրապարակած տեսանյութը վերցված է Տիկտոկ սոցիալական ցանցից՝ @nikolaraliyevich … Read more

Ղազախստանը բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների կոնցեսիան ՌԴ-ից ձեռք բերելու վերաբերյալ

Ղազախստանը ներկայումս բանակցություններ չի վարում Հայաստանի երկաթուղիների ռուսական կոնցեսիան ձեռք բերելու շուրջ։ Այս մասին «Ինտերֆաքս-Ղազախստան»-ին հայտնել են «Ղազախստանի Թեմիր Ժոլի» ազգային երկաթուղային ընկերությունը և Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը։ Հիշեցնենք, որ ռուսական կողմը իր հերթին ավելի վաղ հայտարարել էր, որ չի պատրաստվում իրականացնել նման գործողություն: Նշենք նաև, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ … Read more

Իսրայելը հարվածել է Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտնել է, որ ՑԱԽԱԼ-ը հզոր հարված է հասցրել Իրանի ամենամեծ նավթաքիմիական գործարանին։ Այս կարևոր օբյեկտը ապահովում է Իրանի նավթաքիմիական արտադրության մոտ 50%-ը։ Սա հաջորդում է անցած շաբաթ Իրանի երկրորդ ամենամեծ գործարանի վրա հարձակմանը։ Արդյունքում երկու գործարաններն էլ, որոնք միասին ապահովում են Իրանի նավթաքիմիական արտադրության 85%-ը, այժմ դուրս են եկել շահագործումից։

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին տվել է մի առավելություն. Քոչարյանը՝ Իրանում իրավիճակի մասին

TRIPP-ի հետ կապված իրավիճակը մեզ այս պահին էլ տվել է մի առավելություն՝ մեր սահմանին կրակոցներ չկան: Հրթիռները բոլոր տեղերում թռչում են, իսկ մեր սահմանի այս կողմը հանգիստ վիճակում է, բայց կարող է փոխվել: Այդ մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ անդրադառնալով Իրանում տիրող իրավիճակին և դրա … Read more