Միայն քաղաքական ինֆանտիլը կարող է գնահատել Ռուսաստանի ազդեցության կտրվածքով. Աթանեսյան

Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ «Միայն քաղաքական ինֆանտիլը կարող է Բիձինա Իվանիշվիլի-Իլհամ Ալիև հանդիպումը գնահատել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության վերահաստատման կտրվածքով: Ընդհակառակը, տեղի է ունենում Վրաստանի վերակողմնորոշում, որի դրսևորումներից ամենացայտունը Համայն Վրաստանի պատրիարք կաթողիկոսի ընտրության շուրջ ստեղծված չափազանց բարդ իրավիճակն է»։

Տեղի է ունեցել Միրզոյան-Կալաս հեռախոսազրույց

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի հետևողական կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները: Անդրադարձ է կատարվել առաջիկա բարձրաստիճան այցերի և միջոցառումների օրակարգային հարցերին և նախաձեռնություններին, որոնք միտված են շոշափելի արդյունքների շարունակական ապահովմանը: … Read more

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Մատվիենկոյի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ: Քննարկվել են միջխորհրդարանական կապերին եւ երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր: Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ռուս գործընկերոջը ծննդյան տարեդարձի առթիվ:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԸՕ փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն արտահերթ նիստում 66 կողմ, 16 դեմ ձայնով ընդունեց Ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու նախագիծը։ Հիշեցնենք, որ ԸՕ փոփոխություններով առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների դաշինքի անվանումը չի կարող պարունակել անձնանուն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների անվանումներ կամ դրանց շփոթելու աստիճանի նման անվանումներ և (կամ) դրանց հոլովաձևեր, ինչպես նաև չի կարող պարունակել վիրավորական կամ զրպարտչական … Read more

Հօգուտ Դիլիջանի՝ կբռնագանձվի 2 միլիոն 970 հազար դրամ

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի հուլիսի 10-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Տավուշի մարզի Դիլիջան համայնքի՝ 1368 քմ մակերեսով հողամասի՝ 2008 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով: Դատարանը 2026 թվականի մարտի 31-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության հայցը: Նկատի ունենալով, որ առկա է հողամասը վերադարձնելու անհնարինություն, որպես պայմանագրի … Read more

ԶՈՒ-ում թոքաբորբից մահվան դեպք 2024-ին չի գրանցվել. ՊՆ

ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել. «Երեկ՝ լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանը հնչեցրել է տարաբնույթ հայտարարություններ «պաշտպանության նախարարությունում տիրող իրավիճակի մասին», ինչի կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ պատգամավորի պնդումն առ այն, թե իբր 2024 թվականին՝ փակ նիստերից մեկի ժամանակ, տեղի է ունեցել թոքաբորբի հետևանքով զինծառայողի մահվան պատճառների մասին քննարկում, ապատեղեկատվություն … Read more

ԵԽ աջակցությունը շատ կարևոր է ՀՀ-ում թափանցիկ ընտրություններ ապահովելու գործում. Գալջյան

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Նախկին օլիգարխիկ խմբերը, արտաքին աջակցությամբ փորձում են ազդել ընտրությունների վրա` օգտագործելով մեծ ֆինանսական ռեսուրսներ: Չնայած դրան՝ մենք վստահ ենք, որ հայ ժողովուրդը կընտրի ժողովրդավարության ճանապարհը, բայց Եվրոպայի խորհրդի աջակցությունը մեզ համար շատ կարևոր է Հայաստանում թափանցիկ ընտրություններ ապահովելու գործում։ Առաջին … Read more

Ընտրական օրենսգիրքը լավարկում ենք հանուն նրա, որ ժողովրդավարությունը կախված չլինի մեկ անձից. Սոնա Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն իր ելույթում պարզաբանեց՝ ինչի մասին է այսօրվա քննարկումը, նշեց՝ օրինակ՝ իրենք արգելում են «Հայաստան դաշինք Սաքուլիկի հետ» անվանումն օգտագործել, կամ «Գոհարենց չամիչով բուլկի». «Ասում ենք՝ Գոհարենցը չպիտի լինի»: «Արդյոք այստեղ հետընթա՞ց կա: Ես կարծում եմ՝ ուղիղ հակառակը: Մենք ի՞նչ ենք անում: Ասում ենք՝ գնում ենք դեպի ժողովրդավարություն, որտեղ ընտրություններն … Read more

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը

Հայ Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Երբ ԵՄ և ԵԽ ամբիոնները պատգամավորների, հիմնականում՝ թուրք, ադրբեջանցի և ալբանացի, ծափերի ներքո համառորեն օգտագործվեցին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հասցեին հերյուրանքներ հնչեցնելու, ընդհուպ՝ «գործակալ» և «ահաբեկչություն … Read more

«Ընտրական օրենսդրություն եք փոխում՝ ընտրություններից երկու ամիս առաջ». Մամիջանյան

«Դուք ընտրական օրենսդրություն եք փոխում՝ ընտրություններից երկու ամիս առաջ»,- արտահերթ նիստի ժամանակ, դիմելով ՔՊ-ին, հայտարարեց ընդդիմադիր Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին հարցին: «Ու եթե ինչ-որ մեկն ասում է՝ սա հիմնարար փոփոխություն չի, լո՞ւրջ եք ասում»,- հավելեց նա: