Բանկերը Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տվեցին 300 մլն դոլարի մեկ սինդիկացված վարկ. Մարտին Գալստյան

«Միակ գրավականը, որ ցանկացած ինստիտուտ, ներառյալ՝ Կենտրոնական բանկը կարող է դիմակայել այն արտաքին մարտահրավերներին, որոնց դեռ բախվելու ենք, այն որակյալ թիմ ու մարդիկ ունենալն է»,- Աժ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողվում ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը, որի թեկնածությունը առաջադրվել է նույն պաշտոնում երկրորդ ժամանակահատվածով։

Նա ասաց, որ ամեն ջանք ներդնում են, որպեսզի ԿԲ թիմը լինի լավագույնը՝ տեղեկացնելով, որ տարին 4 անգամ ինքն անձամբ պատասխանում է ԿԲ աշխատակիցների բոլոր հարցերին և պարբերաբար ներքին քննարկումներ են իրականացնում։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարցրեց, թե վերջին շրջանում ինչքան է եղել բանկային ծառայության ինֆլացիան և ԿԲ-ի բարձրացրած վերաֆինանսավորման տոկոսադրույքը ինչքանով է խոչընդոտել տնտեսական աճին։

«Տնտեսության անկումը Հայաստանում եղեկլ է 2020 թվականին, մենք վերաֆինանսավորման տոկոսադրուքը սկսել ենք բարձրացնել 2020 թ դեկտեմբերին, այսինքը՝ մեր տոկոսադրույքի բարձրացումն անկման վրա որևէ ազդեցություն չէր կարող ունենանլ»,- ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հայտարարեց, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացումից հետո 2021 թվականին արձանագրվել է 5.8 % տնտեսական աճ, 2022թ.-ին՝ 12.6%, 2023 թ-ին՝ մոտ 8 %, հետագայում 7%։

Մարտին Գալստյանը հայտնեց, որ 2024 թ ուսումնասիրություններվ ընդհանուր ծառայությունների գնաճը Հայաստանում 30 %-էր, բանկային ծառայությունների գնաճը՝ 7 %։

ԿԲ նախագահը նաև հայտարարեց, որ բանկային համակարգն ունի բավարար միջոցներ մեծ բիզնես-ծրագրեր ֆինանսավորելու համար։

«Մի քանի օր առաջ բանկերը առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ տվեցին մեկ սինդիկացված վարկ՝ 300 մլն դոլարի։ Այսինքը՝ եթե իրական հատվածում կան մեծ պրոյեկտներ, այսօր բանկերը՝ չափի և կարողությունների շնորհիվ կարող են դրանք ֆինանսավորել»,- հայտարարեց Մարտին Գալստյանը։

Արթուր խաչատրյանը նկատեց. « 2024 թվականի բանկային ծառայությունները կկնակի ավելի թանկ են եղել, քան մյուս ծառայությունները։ Սա այն դեպքում, երբ ԿԲ-ն գալիս էր ԱԺ պահանջում կանխիկից հրաժարվում, բոլորին համարյա ուժով տանում էին բանկային համակարգ, այն դեպքում, երբ սպասվում էր, որ բանկային ծառայությունների գինը կընկնի, բայց 7 % կրկնակի ավելի մեծ է եղել աճը»։

Խաչատրյանը նկատեց, որ բանկերը հսկայական ներդրում են կատարում սպառոկան վարկերի մեջ։

«Սպառողական վարկերի վիճակը տեսնում ենք, ինչ վիճակում է։ 2025թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ 0.5 տրիլիոնից ավել մայր գումար, տոկոս տույժ և տուգանքներ և 300 հազար քաղաքացի՝ չափահաս բնակչության 6-ից մեկը ունի չգործող անհուսալի սպառողական վարկ։ Պարզ է, որ դրանց զգալի մասը գալիս է խաղատներից»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Մարտին Գալստյանը վստահեցրեց, որ իրական բիզնեսն ինչքան ծրագիր կարողանա իրականացնել, այդքան էլ կկարողանա ֆինանսավորվել բանկերից և կենսաթոշակային հիմնադրամներից։

Leave a comment