Հայաստանը պատմության մեջ միակ երկիրն է, որտեղ քրեական հետապնդում է հարուցվել 1700 տարվա պատմություն ունեցող եկեղեցու Կաթողիկոսի նկատմամբ. Գոհար Մելոյան

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրել է.  «Հայաստանի Հանրապետությունը ժամանակակից պատմության մեջ բացառիկ երկիր է։ Բացառիկ է հնագույն ինստիտուցիոնալ կառույցով՝ 1700-ամյա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցով։ Մենք՝ հայերս, արժանացել ենք ազգային եկեղեցի ունենալու պատվին, որի բացառիկ առաքելությունն է հայ ժողովրդի հոգևոր կյանքում ազգային մշակույթի զարգացումը և ազգային ինքնության պահպանումը Այսօր դարձանք աշխարհի միակ պետությունը, որտեղ քրեական հետապնդում է … Read more

Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝  Ուկրանիայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինային անհրաժեշտ է հուսալի ՀՕՊ՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար։ «Միայն փետրվարի այս շաբաթվա ընթացքում նրանք Ուկրաինայի վրա արձակել են մոտ 1,300 հարձակողական անօդաչու թռչող սարք, ավելի քան 1,200 կառավարվող ռումբ և 50 հրթիռ, գրեթե բոլորը բալիստիկ։ Այսօր թշնամին թիրախավորել է Օդեսայի, Դոնեցկի և Սումիի մարզերը, ինչպես … Read more

Եթե գերիների վերադարձի, Ցեղասպանության հարցը բարձրացնելու համար Եկեղեցին պատերազմ հրահրող է, ապա միջազգային իրավունքը սպառել է իրեն․ Գևորգ Դանիելյան

Մայր Աթոռում լրագրողների հետ զրույցում իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԳՀԽ անդամ Գևորգ Դանիելյանն ասել է․ «Առաջին անգամ չէ, որ թե Եպիսկոպոսաց ժողովը, թե՛ Գերագույն հոգևոր խորհրդի նիստերը տեղի են ունենում արտագնա, որովհետև Եկեղեցին զուտ հայկական կառույց չէ, համասփյուռ կառույց է, պետք է կարողանա նույն կերպ վերաբերել բոլոր թեմերին, պատվիրականություններին, որոնք ՀՀ տարածքից դուրս են գտնվում։ … Read more

Համացանցում տեսանյութ է պտտվում, որտեղ մի ադրբեջանցի Հանրապետության հրապարակից կոչ է անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»․ Տաթևիկ Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Արդեն մի քանի օր է, թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական մեդիա տիրույթում մի տեսանյութ է պտտվում, որտեղ ինչ-որ մեկը, ով ներկայանում է որպես ադրբեջանցի, վիդեո ուղերձ է հղում Հանրապետության հրապարակից ու կոչ անում այլ ադրբեջանցիներին այցելել «իրենց հայրենիքը»։ Նա նշում է, որ այստեղ շատ հանգիստ է և խաղաղ։ Ես քանի օր … Read more

Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք․ Միխայիլ Գալուզին

ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել է, որ Արևմուտքը Հայաստանն օգտագործում է որպես աշխարհաքաղաքական պայքարի գործիք։ «Օրերս Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույցում նշել է, որ Հայաստանի գիծը չի ենթադրում վնաս հասցնել Ռուսաստանի շահերին։ Այնուամենայնիվ, տեսնում ենք, որ Երևանն արագացնում է ռազմաքաղաքական ու տնտեսական մերձեցումն արևմտյան երկրների ու միավորումների հետ։ Մեր հայ գործընկերներին բազմիցս ասել ենք, որ … Read more

Վեհափառ Տեր, Մենք Ձեր կողքին ենք՝ միշտ, մինչև վերջ, հավատքով՝ ամուր, սիրով՝ անխախտ և հույսով՝ անսասան. Տեր Մանուկ

Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն իր ու մյուս հոգևորականների կողմից զորակցություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին. «Վեհափառ Տեր, Ձեր զավակները միշտ ձեր կողքին են՝ աղոթքով, հավատքով ու համբերությամբ զինված։ Մենք կանգնած ենք Ձեր կողքին ոչ միայն խոսքով, այլ սրտի խորքից՝ որպես Ձեր հոգևոր ընտանիք, որը չի լքում իր Հայրապետին ո՛չ փորձության, ո՛չ նեղության պահին։ … Read more

Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական, կրում են ընդգծված քաղաքական բնույթ․ Մայր Աթոռ

Մայր Աթոռը հանդես է եկել   հայտարարությամբ, որում ասված է․ «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է և խորը վրդովմունք հայտնում ՀՀ դատախազության կողմից Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և Նորին Սրբության ելքը Հայաստանից արգելելու փաստի առնչությամբ։ Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և … Read more

Կատարվածը բացահայտում է իշխանությունների իրական չարամիտ մտադրությունը՝ մեկուսացնել ազգային Եկեղեցին․ ՀՀԿ ԳՄ

ՀՀԿ Գործադիր մարմնի հայտարարությունն է տարածել, որում ասվում է․ «Հայաստանի հանրապետական կուսակցությունը խորին վրդովմունքով հայտարարում է, որ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ շինծու մեղադրանքով քրեական գործի հարուցումը ոչ միայն հերթական հակաիրավական ակտն է, այլև պետությունը զավթած ռեժիմի ուղղակի ագրեսիան՝ ուղղված հայության հոգևոր կենտրոնի դեմ։ Անհեթեթ պատրվակով հայ ժողովրդի հոգևոր առաջնորդին քրեական պատասխանատվության ենթարկելու … Read more

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք․ Բագրատ Միկոյան

Հունիսի 8-ից հետո հաստատ չի լինելու ղեկավար, ում պատճառով ազգովի ամաչելու ենք, այս մասին «Ազատությանը» փոխանցեց 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ արձագանքելով նախկին նախագահներին առնչվող Փաշինյանի երեկվա հայտարարությանը: Հիշեցնենք` Նիկոլ Փաշինյանը երեկվա ասուլիսում պնդել էր, թե 2026-ից խորհրդարանական ընտրություններից հետո «այլևս չեք տեսնելու քաղաքականությամբ զբաղվող նախկին նախագահ»: Փաշինյանը նաև վստահություն էր հայտնել, … Read more

Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի հանդեպ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև աստվածային սոսկալի պատիժը. Հայր Ասողիկ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հետապնդումն ու ընդգծում՝ այս ոտնձգությանը հաջորդելու է աստվածային սոսկալի պատիժը։ «Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն ու խարան բոլորի ճակատին և հոգուն։ Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ ստանալու է ոչ միայն իր … Read more