Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Տեր Ասողիկ աբեղա Կարապետյանը դատապարտում է Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ հետապնդումն ու ընդգծում՝ այս ոտնձգությանը հաջորդելու է աստվածային սոսկալի պատիժը։
«Համաշխարհային կարգի խայտառակություն և համազգային ողբերգություն ու խարան բոլորի ճակատին և հոգուն։
Այս նողկալի և ստորակարգ ոտնձգությունը Հայոց Հայրապետի Սուրբ Օծության և աստվածարյալ վեհապետության հանդեպ ստանալու է ոչ միայն իր արդարադատ վճիռը, այլև աստվածային սոսկալի պատիժը»,-նշել է նա։