«Ուժեղ Հայաստան» կուսակցության դեմ գործի է դրվել իշխանական պատժիչ մեքենան. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գաղտնիք չէ, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը նախընտրական ակտիվ աշխատանքների մեջ է, բոլոր համայնքներում գրասենյակներ են բացում, հանդիպումներ ունենում, թիմ հավաքում, ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալել, ինչը խիստ անհանգստացնում է իշխանություններին։ «Ուժեղ Հայաստան»-ի դեմ ագրեսիվ հակաքարոզչություն իրականացնելուց զատ, իշխանական պատժիչ մեքենան է նաեւ գործի անցել։ Տեղեկություններ ունենք, որ իշխանության տարբեր … Read more

Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երաժշտական տաղանդի բացահայտումը բավականին թանկ է նստել իշխող կուսակցության վրա։ Նիկոլ Փաշինյանի հիմնած «Վարչաբենդ» խմբի առաջին համերգը տեղի էր ունեցել հունվարի 30-ին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանում է, որ Palladium Hall-ում կայացած համերգային միջոցառման համար ընդհանուր ծախսվել է 8 մլն 520 հազար դրամ։ ՔՊ վարչության փոխնախագահ Վահագն Ալեքսանյանը, պատասխանելով … Read more

Ալկոհոլ օգտագործածներին բուժօգնություն չցուցաբերելու դեպքով ՄԻՊ-ը սպասում է . «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա փետրվարի 3-ին երկու քաղաքացի շտապօգնությամբ տեղափոխվել էին հիվանդանոց, սակայն չէին հոսպիտալացվել։ Պաշտոնական հիմնավորումը՝ ալկոհոլի ազդեցություն։ Իսկ մարդու իրավունքների պաշտպանը՝ իրավական գնահատականի փոխարեն, սահմանափակվում է նամակներ ուղարկելով։ «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնել են, որ Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում արձանագրված միջադեպը ուսումնասիրվել է մեր դիմումից … Read more

Նարեկ Կարապետյանը մինչ օրս չի հասկացել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետ ուզում». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Ցավում եմ, որ Նարեկ Կարապետյանը մինչ օրս չի հասկացել, թե ինչու էր Սերժ Սարգսյանը «երրորդ ժամկետ ուզում»։ Առավել ևս ցավում եմ, որ երկրի առաջնորդությունը ստանձնելու հայտ ներկայացնող ուժի առանցքային գործիչները նույն հարթության մեջ են փորձում դնել Նիկոլին ու ամբողջ կյանքը երկրին ծառայած ղեկավարներին։ Հասկանում եմ՝ ինչու են այդպես անում, բայց ասեմ, որ դա ոչ այլ … Read more

Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով  9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկին, նշել է, ոչ սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ «Այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի։ Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտել բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Մի լրացուցիչ պայմանագիր, որին անդամ ենք դառնում, բայց դա … Read more

Երեկ և այսօր ԱԺ-ում այս գործի վերաբերյալ հայտարարություններ արած անձիք ստախոսներ են․ Հովհաննես Խուդոյան

«Պատվարժան դատարան, մինչ կշարունակեմ ապացույցների թվարկումը, որոնք  միջնորդում ենք դատարանին կիրառել, ուզում եմ որոշ չափով լրացել Սրբազանի հայտարարությանը։ Ուզում եմ լրացեմ երեկ և այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում երկու տասնյակ և ավելի արված  հայտարարություններ, արտահայտություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են այս գործին և  ուղղակիորեն ոտնահարում են անմեղության կանխավարկածի սկզբունքը՝  ցույց տալով ակնհայտ քաղաքական ճնշում այս պրոցեսի նկատմամբ»,- … Read more

Սփյուռքահայ մի շարք գործիչներ կառավարությանը կոչ են արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ. «Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են: Օսմանյան կայսրության անկումից հետո հայերը վտարվեցին … Read more

Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը: Այս մասին այսօր հայտարարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին։ Կուսակցությունը հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուի անունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մայր Տաճարում կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հայաստնում են Մայր Աթոռից: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝ Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական … Read more