«Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը: Այս մասին այսօր հայտարարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին։
Կուսակցությունը հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուի անունը։
Միջոցառումը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։