ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը փետրվարի 12-ին հանդիպել են Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) ընտրական կարիքների գնահատման առաքելության ներկայացուցիչների հետ:
Հյուրերը Հայաստան են ժամանել հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ կարիքների գնահատման առաքելությամբ:
Կողմերը քննարկել են մեր երկրում առաջիկա ընտրական գործընթացներին առնչվող մի շարք հարցեր:
Կարեւորվել է ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական ու միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացումը: