Իշխանությանը խանգարող Էդգար Ղազարյանի «չեզոքացման» ծրագիրը․ մանդատը՝ դատարանի որոշման տակ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Իշխանական շրջանակներում կարծես թե որոշում կա «Ուժեղ Հայաստան» խմբակցության ամենաքաղաքականացված ու սուր պատգամավոր Էդգար Ղազարյանի շուրջ ստեղծված իրավիճակից։ Իշխանական որոշ շրջանակներ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, Ղազարյանի հարցը լուծված է համարում ոչ թե քաղաքական, այլ դատական ճանապարհով։ Բանն այն է, որ Էդգար Ղազարյանի նկատմամբ արդեն իսկ կայացվել է մեղադրական վերդիկտ։ Օգոստոսի 6-ին հրապարակված … Read more

Փոխվարչապետի օգնական Արսեն Թարզյանը 52 մլն դրամ եկամուտ է հայտարարագրել․ ինչ ճանապարհ է անցել նա․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչ ունեցվածք ունի փոխվարչապետի օգնականը, որքան գումար է ստացել 2025 թվականին և ինչ ծավալի վարկային պարտավորություններ ունի․ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի օգնական Արսեն Թարզյանի կենսագրությունն ու ունեցվածքը։ Արսեն Թարզյանը ծնվել է 1991 թվականի սեպտեմբերի 13-ին՝ Երևանում։ 2008-2012 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետում՝ ստանալով ֆիզիկայի բակալավրի … Read more

Դատարանը մերժել է Վահե Հակոբյանի հայցը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանը դեռեւս 2022 թվականին հայց էր ներկայացրել ընդդեմ Անդրանիկ Քոչարյանի: Ներկայացված հայցով պահանջում էր պարտավորեցնել՝ հրապարակայնորեն հերքել Հակոբյանի վերաբերյալ Հանրային հեռուստաընկերության եթերում հնչեցված զրպարտչական արտահայտությունները, ներողություն խնդրել վիրավորանքի համար եւ հատուցել զրպարտությամբ եւ վիրավորանքով պատճառված ոչ նյութական վնասը։ Հակոբյանը մասնավորապես վիրավորվել էր … Read more

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքը բարձր է գնահատել Ամենայն Հայոց կաթողիկոսի վաստակը

Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ՝ ընդգծելով նրա ունեցած մեծ հեղինակությունը միջազգային հոգևոր հանրության շրջանում: Ռուս ուղղափառ եկեղեցու պաշտոնական կայքում հրապարակված ուղերձում Մոսկվայի պատրիարքը նշել է, որ Հայոց հայրապետն իր երկարամյա անձնվեր ծառայության շնորհիվ վայելում է ողջ քրիստոնեական աշխարհի խոր հարգանքը: «Որպես ազգի … Read more

31 եվրոպական երկիր և միլիոնավոր օգտատերեր. ChatGPT-ում մեկնարկում է գովազդային համակարգը

OpenAI ընկերությունը հայտարարել է ChatGPT-ում գովազդային ծրագրի ընդլայնման մասին. oգոստոսի 24-ից եվրոպական 31 երկրների միլիոնավոր օգտատերեր չաթ-բոտի հետ զրույցներում սկսելու են տեսնել գովազդային հաղորդագրություններ: Սրանով գովազդային ծրագրում ընդգրկված երկրների ընդհանուր թիվը հասնում է 40-ի: Գովազդը ցուցադրվելու է բացառապես Free և Go սակագնային պլաններից օգտվողների համար, մինչդեռ Plus, Pro և Enterprise վճարովի փաթեթների բաժանորդները զերծ են … Read more

«Դիմադրելու ենք մինչև վերջին շունչը». Փեզեշքիանն անդրադարձել է ԱՄՆ-ի հետ բանակցություններին և տարածաշրջանային լարվածությանը

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանական բժշկական ընկերության իսլամական ասոցիացիայի 31-րդ Գլխավոր ասամբլեայի ընթացքում ունեցած ելույթում անդրադարձել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և ամերիկյան կողմի հետ ընթացող բանակցություններին: Փեզեշքիանի խոսքով՝ ավելի լավ կլինի Մերձավոր Արևելքում պատերազմին վերջ դնել հիմա, քանի դեռ Թեհրանը գտնվում է «ուժի և արժանապատվության դիրքերում»: «Պատերազմը վաղ թե ուշ պետք է ավարտվի: Լավագույն … Read more

«Ադիլեթի» վերելքն ու «Ամանաթի» լուծարումը. քաղաքական վերաձևավորումներ Ղազախստանում

Ղազախստանում ընթանում են նոր Սահմանադրության ընդունումից հետո առաջին խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները: Ընտրողներն առաջին անգամ քվեարկելու են միապալատ խորհրդարանի՝ Քուրուլթայի կազմի օգտին, որը փոխարինելու է նախկին երկպալատ համակարգին: Ակնկալվում է, որ նոր օրենսդիր մարմնում առանցքային դերակատարում կունենա նորաստեղծ «Ադիլեթ» («Արդարություն») կուսակցությունը, որը գլխավորում է նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Այբեկ Դադեբայը: Քաղաքական այս ուժին են միացել … Read more

Եվրոպական քաղաքները գերիշխում են աշխարհի 30 ամենագեղեցիկ ամառային ուղղությունների ցանկում

Ամռան ավարտին, երբ Հյուսիսային կիսագնդում եղանակն աստիճանաբար մեղմանում է, ճանապարհորդները, ովքեր խուսափում էին ամառային շոգից, դարձյալ սկսում են քաղաքային տուրիզմի ծրագրեր կազմել: Premier Inn հյուրանոցային ցանցը գիտական հետազոտության միջոցով պարզել է, թե աշխարհի որ քաղաքներն ունեն ամենագրավիչ ամառային տեսարանները: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 60 խոշոր քաղաքների ամառային լուսանկարներ. հատուկ տեխնոլոգիայի (eye-tracking) միջոցով չափվել … Read more

Ավետիք Չալաբյանին ազատ արձակեցին դատարանից

Այսօր՝ օգոստոսի 21-ին, Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Հիշեցնենք, որ Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման շտաբի համակարգողը, ունենալով հակաիշխանական հայացքներ և սատարելով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքին, Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու … Read more

Մի երևույթ ԱԺ ամբիոնից հոգևորականին Բեն Լադենի հետ է համեմատում. Բագրատ Սրբազան

Ի՞նչ բարեկրթության մասին է խոսքը, երբ մի երևույթ ԱԺ ամբիոնից հոգևորականին բեն Լադենի հետ է համեմատում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 21-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Այն պայմաններն ու թեմաները, որ առաջարկում են իշխանական խմբակցության անդամները, դրանք պարզապես սուտ են, կեղծիք։ Ավելորդ է խոսել բարեկրթության, բարոյագիտական մասին, թե ինչպես են իրենք … Read more