Եվրոպական քաղաքները գերիշխում են աշխարհի 30 ամենագեղեցիկ ամառային ուղղությունների ցանկում

Ամռան ավարտին, երբ Հյուսիսային կիսագնդում եղանակն աստիճանաբար մեղմանում է, ճանապարհորդները, ովքեր խուսափում էին ամառային շոգից, դարձյալ սկսում են քաղաքային տուրիզմի ծրագրեր կազմել:

Premier Inn հյուրանոցային ցանցը գիտական հետազոտության միջոցով պարզել է, թե աշխարհի որ քաղաքներն ունեն ամենագրավիչ ամառային տեսարանները: Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են ավելի քան 60 խոշոր քաղաքների ամառային լուսանկարներ. հատուկ տեխնոլոգիայի (eye-tracking) միջոցով չափվել է, թե որ լուսանկարներն են ամենաարագը գրավում մասնակիցների ուշադրությունը և որոնց վրա է հայացքն ամենաերկարը կանգ առնում:

Աշխարհի ամենագեղեցիկ ամառային քաղաքների առաջատարները

1. Բանֆ, Կանադա (96.0 միավոր) – Զբաղեցրել է առաջին տեղը: Փայտյա տնակներով ու վեհաշուք լեռներով շրջապատված այս քաղաքի լուսանկարները մասնակիցները դիտել են միջինում 3․2 վայրկյան, ինչն ամենաբարձր ցուցանիշն է:

2. Միկոնոս, Հունաստան (87.3 միավոր) – Հայտնի սպիտակեցված տներով ու վառ կապույտ ծովով աչքի ընկնող կղզի-քաղաքը դարձել է ամենաարագ նկատվող ուղղությունը. մասնակիցներից պահանջվել է ընդամենը 1․5 վայրկյան այն նկատելու համար:

3. Սիդնեյ, Ավստրալիա (85.6 միավոր) – Երրորդ հորիզոնականում է՝ շնորհիվ իր վառ քաղաքային լողափերի և ամառային ռելաքս մթնոլորտի:

4. Բրյուգե, Բելգիա (84.1 միավոր) – Ջրանցքների և պատմական ճարտարապետության լաբիրինթոս հիշեցնող քաղաքը զբաղեցրել է 4-րդ տեղը:

5. Բրիստոլ, Մեծ Բրիտանիա (83.7 – Եզրափակում է լավագույն հնգյակը:

Ընդհանուր առմամբ, 30 ամենագեղեցիկ քաղաքների ցանկում ընդգրկվել է եվրոպական 19 ուղղություն, որոնցից 5-ը՝ Մեծ Բրիտանիայից (Բրիստոլ, Լիվերպուլ՝ 15-րդ տեղ, Բաթ՝ 25-րդ տեղ, Գլազգո՝ 27-րդ տեղ և Բրայթոն՝ 29-րդ տեղ):

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment