Սնանկության գաղափարի հիմքում պարտքերից «մաքրվելն» է. Ատովմյանը` նոր կարգավորման մասին

https://arm.sputniknews.ru/20260821/snankutjan-gaghapari-himqum-partqeric-maqrveln-e–atvovmjany-nvor-kargavvorman-masin—-105982888.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/08/15/105983132_233:0:1673:1080_1920x0_80_0_0_7c21b2863d3bc613f9339dab4caad483.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

մարատ ատովմյան, սնանկության դատարան, սնանկացում, օրենք, տեսանյութեր, տեսանյութ, видео

մարատ ատովմյան, սնանկության դատարան, սնանկացում, օրենք, տեսանյութեր, տեսանյութ, видео

Բաժանորդագրվել

Փաստաբան Մարատ Ատովմյանը Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում ներկայացրել է սնանկության իրավունքի բնագավառում այսօր առկա խնդիրները, անդրադարձել նաև նոր օրենքի կիրարկումից հետո հնարավոր դրական տեղաշարժերին։

ԵՐԵՎԱՆ, 21 օգոստոսի – Sputnik. Հայաստանում սնանկ ճանաչվելու իրավական գործընթացը բավական մեծ պահանջարկ ունի։ Sputnik Արմենիայի De Jure հաղորդաշարի եթերում այս մասին ասաց փաստաբան Մարատ Ատովմյանը։ Նրա խոսքով` ՀՀ Սնանկության դատարանն այսօր գերծանրաբեռնված ռեժիմով է աշխատում, դատարանի 12 դատավորներից յուրաքանչյուրը միաժամանակ 1000-1200 սնանկության գործեր են վարում։

Ինչպես հայտնի է, հունիսի 18-ին ԱԺ–ն ընդունեց «Սնանկության մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություների փաթեթը, որով վերանայվում են սնանկության շեմերը, հստակ սահմանվում է «անվիճելի պարտքի» հասկացությունը, ներդրվում է չարաշահումները բացառող մեխանիզմ, ընդլայնվում են ֆինանսական առողջացման գործիքները և այլն։

«Սնանկությունն այսօր դիտվում է որպես առկա պարտքերից «մաքրվելու» հնարավորություն։ Մեր իրավաբանական ընկերությունները շատ դեպքերում զբաղվում սնանկության գործերով, որոնցով անձը տարբեր բանկերից 8-10 միլիոն դրամի վարկ է վերցրել, չի կարողանում փակել, ասում է՝ լավ, դիմեմ Սնանկության դատարան, «մաքրվեմ»։ Այս սկզբունքն է այսօր դրված սնանկության գաղափարի հիմքում»,– նկատում է մեր զրուցակիցը։

Նա հույս է հայտնում, որ նոր օրենքի գործարկմամբ նման հնարավորությունը եթե իսպառ չբացառվի, ապա գոնե էապես կսահմանափակվի։ Նոր օրենքի տրամաբանությամբ, Ատոմյանի դիտարկմամբ, սնանկությունը համարվում է ֆինանսական անելանելի վիճակից ելքի ծայրահեղ լուծում։

«Մեր պրակտիկայից ասեմ. եղել է դեպք, երբ անձը ունեցել է 8-9 մլն դրամի պարտավորություն, եկել է խորհրդատվության, որ չի կարողանում մարել։ Առերևույթ թվում է, թե սնանկության հիմքերը կան։ Բայց այդ մարդու հետ զրույցից պարզվել է, որ Մարաշում կա սեփական տուն, որն առնվազն 200 000 դոլարի արժեք ունի, և տվյալ անձը կարող է այն ժառանգել, բայց միտումնավոր չի գնում դրան, որպեսզի գույք չունենա և կարողանա դիմել սնանկության»,– պատմեց փաստաբանը։

Սնանկության գործընթացը տեղափոխվում է թվային դաշտ. ի՞նչ է փոխվելու ապրիլի 27-ից

Նոր կարգավորումների հիմքում դրված մեխանիզմները, ըստ օրենքի հեղինակների, պետք է բացառեն բոլոր նման դեպքերը։ Փաստաբանը չի բացառում, որ կիրարկման ընթացքում հնարավոր է` ի հայտ գան նոր բացեր, որոնք ևս հետագայում լրացնելու կամ փոփոխելու կարիք կլինի։

Հավելենք, որ նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու 2027թ–ին։

Leave a comment