Սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում. Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, անդրադառնալով  9 միլիարդ դոլարի շուրջ մեծ աղմուկին, նշել է, ոչ սա փոթորիկ էր մեկ բաժակ ջրում։ «Այն ինչ մատուցվում է այսօր մեր ժողովրդին, իրականության հետ աղերս չունի։ Ընդամենը երկկողմ հայտարարություն է ստորագրվել, որ ավարտել բանակցությունները խաղաղ էներգիայի պայմանագրի միանալու հետ կապված։ Մի լրացուցիչ պայմանագիր, որին անդամ ենք դառնում, բայց դա … Read more

Երեկ և այսօր ԱԺ-ում այս գործի վերաբերյալ հայտարարություններ արած անձիք ստախոսներ են․ Հովհաննես Խուդոյան

«Պատվարժան դատարան, մինչ կշարունակեմ ապացույցների թվարկումը, որոնք  միջնորդում ենք դատարանին կիրառել, ուզում եմ որոշ չափով լրացել Սրբազանի հայտարարությանը։ Ուզում եմ լրացեմ երեկ և այսօր Հայաստանի Հանրապետության խորհրդարանում երկու տասնյակ և ավելի արված  հայտարարություններ, արտահայտություններ, որոնք ուղղակիորեն վերաբերում են այս գործին և  ուղղակիորեն ոտնահարում են անմեղության կանխավարկածի սկզբունքը՝  ցույց տալով ակնհայտ քաղաքական ճնշում այս պրոցեսի նկատմամբ»,- … Read more

Սփյուռքահայ մի շարք գործիչներ կառավարությանը կոչ են արել չխառնվել Եկեղեցու ներքին գործերին

Հայտարարություն Հայաստանի կառավարության և Հայ Առաքելական Եկեղեցու միջև ընթացիկ հակամարտության վերաբերյալ. «Հայերը աշխարհի ամենահին ժողովուրդներից են, որոնք պատմականորեն բնակվել են մեր Հարավային Կովկասում մեր նախնիների հողերում: Մենք նաև աշխարհում քրիստոնեական հավատքի ամենահին դավանողներից ենք 301 թվականից, երբ Հայաստանը դարձավ առաջին պետությունը, որը քրիստոնեությունը ընդունեց որպես պետական կրոն: Այդ ժամանակվանից հայերի մեծամասնությունը (այսօր գրեթե 97%-ը) Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդ են: Օսմանյան կայսրության անկումից հետո հայերը վտարվեցին … Read more

Սամվել Կարապետյանը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության ՀՀ վարչապետի թեկնածուն է Սամվել Կարապետյանը: Այս մասին այսօր հայտարարվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության պաշտոնական շնորհանդեսին։ Կուսակցությունը հրապարակել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում իրենց վարչապետի թեկնածուի անունը։ Միջոցառումը տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը փոխվեց տնային կալանքի

Այսօր Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Դ.Դաբաղյան) որոշեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կալանքը վերացնել և որպես այլընտրանքային միջոց կիրառել տնային կալանքը: Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

Մայր Տաճարում կկատարվի նորապսակների օրհնության կարգ

Փետրվարի 14-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշելու է Տեառնընդառաջի՝ մանուկ Հիսուսի տաճարին ընծայման տոնը, որը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր: Հայաստնում են Մայր Աթոռից: Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում՝ Փետրվարի 13-ին, ժամը 16։30-ին կկատարվի Երեկոյան ժամերգություն և Տեառնընդառաջի նախատոնակ։ Հավարտ արարողության՝ Մայր Աթոռի միաբանական … Read more

Արցախում պայթյունից տուժած ընտանիքը հայտնվել է փողոցում․ պատասխանատվությունը կրում է ՀՀ վարչապետը․ Նժդեհ Իսկանդարյան

Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը գրում է․ «2023թ. ՎՔՆ պահեստի պայթյունից զոհվածների ընտանիքների կարգավիճակի չլուծված լինելը արդեն բերել է կոնկրետ ողբերգության․ միայնակ մայրը՝ երկու անչափահաս երեխաների հետ, երկու ամիս է չի կարողանում վճարել տան վարձը և այսօր հայտնվում է փողոցում։ Իր աշխատանքով հազիվ է ապահովում սննդի նվազագույն կարիքները։ Սա ՀՀ կառավարության անգործության ուղիղ հետևանքն է, և … Read more

ՔՊ-ականները բարոյական իրավունք չունեն ուրիշներին մեղադրելու Սահմանադրությունը փոփոխելու մեջ․ Ամրամ Մակինյան

Փաստաբան Արման Մակինյանը գրում է․ «ՔՊ-ականները գրառումներ են անում և քննադատում՝ պնդելով, թե Սամվել Կարապետյանի աջակիցները ցանկանում են փոխել ՀՀ Սահմանադրությունը մեկ անձի՝ Սամվել Կարապետյանի պաշտոնավարման համար։ Լու՞րջ։ Դուք չէի՞ք, որ 2020 թվականին բացառապես Հրայր Թովմասյանին Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնից ազատելու նպատակով սահմանադրական փոփոխություններ նախաձեռնեցիք։ Ընդ որում՝ փոփոխությունները իրականացվեցին մեկ օրում՝ ըստ էության ուղղված լինելով … Read more

Մի մարդ է մեզ մեղադրում, ով Արցախ է հանձնել, բազմաթիվ զnhերի պատճառ դարձել․ Բագրատ Սրբազան

Այսօր տեղի ունեցած «18 արդարների» գործով դատական նիստին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով դատավոր Կարեն Ֆարխոսյանի որոշմանը, ըստ որի դատարանը չքննարկեց «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանի փախանման միջոց կալանքը փոփոխելու միջնորդությունը, նշել է․ «Ինձ համար առավել քան ակնալելի էր այն, ինչ տեղի է ունենում Վահագն Չախալյանի հետ։ Մինչև հիմա էլ անհասկանալի է, թե ինչպես է պատահում … Read more

Ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում. Մարիա Զախարովա

Վաշինգտոնի կողմից առաջարկվող փոքր հզորության ԱԷԿ-ներ գոյություն չունեն ոչ միայն ԱՄՆ տարածքում, այլև առհասարակ գոյություն չունեն: Դրանք միայն թղթի վրա են․ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նրա խոսքով՝ ամերիկյան փոքր հզորության ԱԷԿ-ների տեխնոլոգիան օգտագործելու Հայաստանի ընտրությունը հարցեր է առաջացնում: Զախարովան հայտնել է նաև, որ ռուսական կողմը չի պլանավորում մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ … Read more