ՔՊ-ում Ղալումյանների ստացած ձայներին կասկածում են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Փետրվարի 13-15-ը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրական  ցուցակի ներքին քվեարկություն էր անցկացնում` կուսակցութjան 1000-ի չափ պատվիրակները փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեցին ընտրացուցակում ընդգրկված թեկնածուների տեղերը` 280 նախապես ընտրված անձանց միջեւ։ Չնայած սա դեռ վերջնականը չի, մի փուլ է սպասվում` այս անգամ առաջին 50 անձի մեջ են նորից քվեարկություն անելու, բայց ուշագրավ արդյունքներն են … Read more

ՔՊ գործող պատգամավորներից շատերը դեպրեսիայի մեջ են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. ՔՊ-ի ներկուսակցական ընտրություններից հետո գործող պատգամավորներից շատերը խոր ընկճախտի մեջ են հայտնվել, քանի որ քիչ ձայն են ստացել եւ տեղ չեն գտել անգամ պատգամավորության թեկնածուների առաջին 100-յակում։ Օրինակ, ՀՀԿ-ից ՔՊ անցում կատարած պատմաբան Շիրակ Թորոսյանը 103 ձայն է ստացել, ՔՊ-ն ճամբարափոխին, ըստ էության, արժանի դաս է տվել։ Երեկ Թորոսյանը չցանկացավ զրուցել … Read more

ՔՊ թիմում հերթական դժգոհությունն է առաջացել. ինչպես են ընտրվել ներկուսակցական ընտրությունների հանձնաժողովի անդամները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՔՊ թիմում դժգոհություն է առաջացրել այն փաստը, որ կուսակցության նախընտրական ցուցակի առաջին փուլի ընտրությունների հանձնաժողովը ղեկավարել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, իսկ քարտուղարը եղել է ՔՊ խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։ Բանն այն է, որ թե՛ Արշակյանը, թե՛ Պողոսյանը հրաժարվել են ընդգրկվել 2026 թվականի ՔՊ նախընտրական ցուցակում։ … Read more

Ընդդիմությանը պետք է հաջողվի կասեցնել մեր երկրի այս ողբալի ընթացքը․ Սարգիս Նիազյան

«Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս Նիազյանը գրում է․ « Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է։ Ռուբենը Ռուբինյանն ասում է, որ ընդդիմությունը ուզում է ոտնատակ անել իրենց ձեռքբերումները։ Եկեք թվարկենք այս պատուհասների ձեռքբերումները. Հազարամյակներով հայկական համարվող և հայերով բնակեցված Արցախի ամբողջական կորուստ և հայաթափում 4000 և ավել զոհ Տաս … Read more

Իրանը համաձայնության է եկել ԱՄՆ-ի հետ հիմնարար սկզբունքների շուրջ

Ժնևում Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ  համաձայնության են եկել Միացյալ Նահանգների հետ հիմնարար սկզբունքների շուրջ։ Արաղչին նշել է, որ լավ առաջընթաց է գրանցվել, և հնարավոր համաձայնագիրը կորոշվի այս սկզբունքների հիման վրա։ Արտգործնախարարի խոսքով, սակայն, սա չի նշանակում, որ համաձայնագիրը շուտով կկնքվի. «Բայց մենք արդեն սկսել ենք այս գործընթացը։ Ինչ վերաբերում է համաձայնագրի տեքստի … Read more

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով

Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամ և բացակայելու արգելք։ Կաթողիկոսի եղբորորդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը նույնպես փոխարինվեց այլընտրանքային խափանման միջոցների համակցությամբ՝ տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով, գրավով՝ 1 միլիոն դրամի չափով և բացակայելու արգելքով։ Նիստն ընթանում էր Արմավիրի մարզի … Read more

ՔՊ-ական ոհմակը վայնասունով հարձակվում է ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի վրա. Իշխան Սաղաթելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեսանյութ է հրապարակել, որում մասնավորապես ասում է. «Վերջին օրերին տեսնում ենք, երբ որևէ ընդդիմադիր քաղաքական միավոր հայտարարում է ընտրություններին մասնակցելու իր որոշման մասին, ՔՊ-ական ոհմակն անմիջապես վայնասուն է բարձրացնում և հարձակվում տվյալ քաղաքական ուժերի վրա։ Կապ չունի՝ լինի դա խորհրդարանական ուժ, թե ՝ նոր ձևավորվող։ Նրանք նույն հնամաշ, հիմարագույն տեքստերով … Read more

Իշխանությունները չեն ցանկանում հայտարարել, որ սարքավորումները, որի արդյունքում վերացվեց Էրեբունիում վթարը, տրվել է «Տաշիր»-ի կողմից. Դավիթ Ղազինյան

Այսօր հրավիրված ասուլիսում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրենի պաշտոնակատար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Դավիթ Ղազինյանն ասել է․ «ՀԷՑ-ի  հարցն ունի միանշանակ քաղաքական  կոնտեքստ, «քաղաքական հաշվեհարդարի», մեկ անձի քմահաճույքի խնդիր է»։ Նա նշել է, որ կան նոր ապացույցներ, հիմնավորումներ, որ ՀԷՑ-ը խլվել է, գործընթացը քաղաքական է։ «Փոքրիկ խմբակի շատ ներկայացուցիչներ, իրար հերթ չտալով, … Read more

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն «ուժեղ հարվածով» է սպառնացել Թրամփին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին․ հայտնում է IRNA գործակալությունը։ «Նա (Թրամփը) պնդում է, որ իրենց բանակն աշխարհի ամենաուժեղն է։ Սակայն նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնքան ուժեղ հարված ստանալ, որ չկարողանա վերականգնվել», – նշել է այաթոլլահ Ալի Խամենեին։ Նա նշել է, որ ամերիկացիներն անընդհատ խոսում … Read more

Ահա, թե ով է բացահայտ խառնվում է Հայաստանի գործերի մեջ. Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ նշում է․ «Նիկոլի նկատմամբ արևմուտքի վերաբերմունքը այնքան անթաքույց է, այնքան բացահայտ է Եվրոպական Միությունը և ԱՄՆ-ն խառնվում Հայաստանի ներքին գործերի մեջ, գալիք ընտրությունների մեջ, որ անգամ նրանց պրոպագանդայի կարևորագույն հարթակը, ինչպիսին է, օրինակ, BBC-ն, վերջերս շատ բաց տեքստով անդրադարձել է և արձանագրել է այս իրողությունը։ Մասնավորապես, միջազգային … Read more