«Հայրենիք» կուսակցության անդամ Սարգիս Նիազյանը գրում է․ « Իշխանության ներկայացուցիչների իրար խառնվելը վկայում է այն մասին, որ ընդդիմությունը ճիշտ ուղու վրա է։
Ռուբենը Ռուբինյանն ասում է, որ ընդդիմությունը ուզում է ոտնատակ անել իրենց ձեռքբերումները։
Եկեք թվարկենք այս պատուհասների ձեռքբերումները.
- Հազարամյակներով հայկական համարվող և հայերով բնակեցված Արցախի ամբողջական կորուստ և հայաթափում
- 4000 և ավել զոհ
- Տաս հազարին հասնող վիրավոր
- Հայաստանի սուվերեն տարածքների կորուստ
- Գերիներ, որոնց Բաքվում դատապարտում են ցմահից մինչև տասնյակ տարիների դատապարտման
- Արտոնյալ պայմաններով ճանապարհ Ադրբեջանին
- Հարձակում Հայ Առաքելական Եկեղեցու վրա
- Տասնյակ քաղաքական բանտարկյալներ
- 14 միլիարդ դոլար արտաքին պարտք
- Գույքահարկի տասնապատկում
- Հանրային տրանսպորտի թանկացում
- Կարմիր գծերի թանկացում
- Առաջին անհրաժեշտության ապրանքների գների շեշտակի թանկացում
Մնացածը կարող եք դուք շարունակել։
Հ.Գ Մի բանում իրենք ճիշտ են իրենց անձնական ձեռքբերումների առումով՝ կյանքներում մի հացի բուդկա չստեղծածները դարձել են դոլարային միլիոնատերեր և միլիարդներով պարգևավճարներ են ստանում։
Այո, ընդդիմությանը պետք է հաջողվի կասեցնել մեր երկրի այս ողբալի ընթացքը, ընդդիմությունը սխալվելու իրավունք չունի»։