ԿԳՄՍՆ-ից հորդորում են փառքի անկյուններից արցախյան պատերազմներում զոհվածների նկարները հանել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ ԿԳՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել  դպրոցներ՝ պահանջելով  հեռացնել արցախյան պատերազմներում անմահացած հերոսների փառքի անկյունները։ Երկու տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ՝ հանրության բարձրացրած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է՝ երեխաների հետ Արցախի թեմայով որեւէ զրույց, հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։ … Read more

Ազատվեցին, բայց… մնացին. կադրային տարօրինակ «շրջանառություն» ՆԳՆ-ում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. ՀՀ ներքին գործերի նախարարության համակարգում հերթական կադրային «շարժն» է արձանագրվել։ Միանգամից երեք բարձրաստիճան պաշտոնյա է ազատվել ոստիկանության պետի տեղակալի պաշտոններից։ Այպիսով. – ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Վարդան Վարդանյանը ազատվել է պաշտոնից։ Նրան փոխարինել է ոստիկանության գնդապետ Արթուր Բարսեղյանը։ – ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային … Read more

Պաշտոնական «շրջաբերակա՞ն», թե՞ համակենտրոնացման ճամբարի կանոնադրություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տրամադրության տակ է հայտնվել ՀՀ ԿԳՄՍՆ ստորաբաժանումների ղեկավարներին, նաև՝ Լեզվի կոմիտեի նախագահին ուղղված շրջաբերական: Հասկանալի է՝ այն կրթության, գիտության ու մնացյալի նախարարության ղեկավար կազմի մտքի արգասիքն է: Սույն «շրջաբերականը», ըստ փաստաթղթում նշվածի, նպատակաուղղված է «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում բարեվարքության տարրերի պահպանման ամրապնդմանը», և նախանշված են այդ նպատակով հանձնարարվող գործողություններն ու … Read more

«Արա»-ով պետությո՞ւն. երբ ԱԺ փոխնախագահը մոռանում է իր պաշտոնը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Շատ լուրջ խնդիր է, երբ երկրի որևէ պաշտոնյա հրապարակային հաղորդակցության մակարդակը իջեցնում է բակային լեզվի աստիճանի։ Խոսքը պարզապես բառի մասին չէ։ Խոսքը պետական մտածողության, պաշտոնի արժանապատվության և ինստիտուցիոնալ մշակույթի մասին է։ Երբ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Ռուբինյանը լրագրողի հետ խոսում է «արա»-ով, դա այլևս անձնական սայթաքում չէ։ Դա վերաբերմունք է։ … Read more

Ովքե՞ր կլինեն «Մարտի 1»-ի գործով նոր մեղադրյալները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Արթուր Նահապետյանը նախօրեին հայտարարել է, թե «Մարտի 1»-ի գործով առաջիկայում կլինեն նոր մեղադրյալներ։ Կոմիտեի ղեկավարը, սակայն, չի մանրամասնել, թե ովքեր են լինելու նոր մեղադրյալները։ Մարտի 1-ի գործով տարիներ շարունակ քննություն է ընթանում դատարանում՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գևորգյանի, Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի դեմ։ Օրեր առաջ … Read more

Մի՛ լվացվեք, մի՛ լողացեք, ջուր մի՛ խմեք, դա ի՞նչ «թիթիզություն» է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Եվ ուրեմն, «Վեոլիա ջուրը» որոշել է, որ մայիսի 1-ից սեպտեմբերի 16-ը Երևանի բոլոր 12 վարչական շրջաններում և մարզերում ջուրը կմատակարարվի ժամը 07:00ից մինչև 24:00-ն: Ու վերջ, ոչ մի պարզաբանում, ոչ մի մեկնաբանություն, այդպես են որոշել և վերջ: Միայն ավելի ուշ լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան նշել են, թե դա «պայմանավորված է … Read more

12,7 մլն կանխիկ գումար և «փաստացի» բնակարան. ի՞նչ ունեցվածքով հեռացավ փոխոստիկանապետը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանը պաշտոնին նշանակվել էր 2023 թվականի մարտի 16-ին։ Ժողովուրդ օրաթերթը ուսումնասիրել է նրա 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագիրը, որը համադրության մեջ հարցեր է առաջացնում։ Անշարժ գույք և «փաստացի տիրապետում» 2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու … Read more

Ստվերային «լուծումներ» Վրաստանի սահմանին. ո՞ւմ շահերն են սպասարկվում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Վրաստան–Հայաստան սահմանին ստեղծված իրավիճակը, որը փետրվարի 12-ից ի վեր լուրջ խնդիրների առաջ է կանգնեցրել հայկական բիզնեսին, աստիճանաբար դուրս է գալիս սովորական մաքսային կամ լոգիստիկ բարդության շրջանակներից։ Հարյուրից ավելի բեռնատարներ՝ փայտանյութով, հեղուկ գազով և ածուխով բեռնված, շարունակում են մնալ փաստացի արգելափակված վիճակում՝ վտանգի տակ դնելով ներքին շուկայի գների կայունությունը և մատակարարումները։ «Փաստի» … Read more

Մեծ Մերձավոր Արևելքն առաջիկայում հավակնում է դառնալ գլոբալ աշխարհի ամենաթեժ կենտրոնը․ Արտակ Զաքարյան

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրել է․ «Մի քանի օր առաջ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է Մերձավոր Արևելքում կամ նրա շուրջ ստեղծել դաշինքների համակարգ՝ պայմանականորեն այն անվանելով «դաշինքների վեցանկյուն»: Այդ համակարգում նա թվարկել էր Հնդկաստանը, Հունաստանը, Կիպրոսը, ինչպես նաև առանց անուններ տալու՝ ակնարկել էր որոշ արաբական, աֆրիկյան և ասիական երկրների: … Read more

ԱՄՆ-ի հետ հնարավոր պատերազմն իրանցիները դիտարկելու են գոյութենական հարց՝ կենաց-մահու կռիվ, և գործելու են հենց նման տրամաբանությամբ. Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․  Ակնհայտ է, որ մինչև այս պահն ԱՄՆ-ի նախագահ Թրամփը չունի Իրանի վրա հարձակման որևէ լավ ընտրանք, ինչը նրան հնարավորություն կընձեռեր իրականացնել տպավորիչ և կարճաժամկետ ռազմական գործողություն՝ հայտարարելով հերթական հաղթանակի մասին։ Հռետորաբանությունն այլ բան է, հողի վրա առկա իրականությունն՝ այլ։ Եվ թերևս հենց այս մասին են խոսում նաև պարբերաբար ԶԼՄ-ներ ապրդող … Read more