ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 7, 24News
Ընտրություններից հետո Փաշինյանը մտել է Յակոբինյան փուլ, վենդետա է սկսել՝ կամ իր հետ ես, կամ իր թշնամին, այս ամենը ներքաղաքական հարց չէ, այլ՝ աշխարհաքաղաքական։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը։
«Առաջին սերիան ընտրություններին հաղթելն էր, երկրորդ սերիան է սկսվում՝ Սահմանադրություն փոխելը, որպեսզի կարողանա բարով-խերով դա անի, պետք է չեզոքացնի ընդդիմության առաջնորդներին, ջլատի ընդդիմադիր ուժերին։ Ընդդիմությունը պահը բաց թողեց, հունիսի 8-ի գիշերը պետք է դուրս գային փողոց, հիմա սպասում են, թե երբ են իրենց հետևից գալու։ Եթե դրսում ակցիաներ լինեին, իշխանությունը կոմֆորտի մեջ չէր լինի», – մեկնաբանեց Շարմազանովը։
Նրա համոզմամբ, փողոցային պայքար սկսելու համար պետք է օրակարգ և բովանդակություն լինի, ընդդիմությունը պետք է այլընտրանքային միտք կարողանա գեներացնել, փաստերով ասի՝ ինչ է անելու․ «Մանդատ չվերցնելը ճիշտ չէ, վեշերը չեն հավաքելու, դուրս գան քաղաքական դաշտից, բոյկոտից կտուժեն բոյկոտողները»։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ