«Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ ««Վարդաշեն» ՔԿՀ-ում հանդիպեցի «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, իսկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ Վահագն Չախալյանին։ Ա. Մինասյանի՝ բանտում գրվող և հրապարակվող նյութերը տեղեկատվական, վերլուծական և ինտելեկտուալ քաղցը հագեցնող գրվածքներ են, որտեղ մարդն առնչվում է ինքն իր հետ, նախկինի ու ներկայի, հաղթողի և պարտվողի, ուժեղի և թույլի մշտական պայքարում։ … Read more

Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու եվրոպական ծրագրերը բացարձակ խելագարություն են․ Դմիտրի Պեսկով

Ուկրաինային միջուկային զենք փոխանցելու եվրոպական ծրագրերը բացարձակ խելագարություն են, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա հավելել է, որ տարօրինակ կլինի, եթե Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հաստատեն իրենց ծրագրերը, սակայն Ռուսաստանի տվյալները անհիմն չեն։ Ռուսաստանը հույս ունի, որ այս տվյալների հրապարակումը կխանգարի դրանց իրականացմանը։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

«Զանգեզուրի միջանցքը» կամրապնդի կապերը ամբողջ թյուրքական աշխարհի միջև․Ֆուատ Օքթայ 

Լրագրողների հետ զրույցում Թուրքիայի Մեծ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ֆուատ Օքթայ  հայտնել է, որ թուրքական կողմը շատ ուրախ է, որ վերջին պայմանավորվածություններից հետո «Զանգեզուրի միջանցք» նախագիծը վերագործարկվել է։ «Սա իսկապես հզոր նախագիծ է, որը կնպաստի ինչպես տարածաշրջանային խաղաղությանը, այնպես էլ ամբողջ տարածաշրջանի զարգացմանը։ Այն նաև կարևոր նախաձեռնություն է, որը կարող է միավորել թյուրքական … Read more

Մյուսը կասես, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան ու ԲԴԽ նախագահին SMS կգրես․ Հովհաննես Խուդոյան

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը գրում է․ «Թոշակառուն չգիտի 10,000 դրամ ոնց ծախսի: Թոշակները 10,000 դրամով բարձրացնում ենք: Ես չգիտեի, որ դու սենց նուրբ հոգի ունես, կյանք: Մյուսը կասես, որ Հայաստանում քաղբանտարկյալներ կան ու ԲԴԽ նախագահին SMS կգրես: Մի քիչ էլ անցնի` հայտարարիր, որ մի խումբ հայրենադավ ստահակներ լկտի արշավ են սկսել մեր կաթողիկոսի դեմ»: Հետևեք մեզ … Read more

ԱՄՆ-ի հետ գործարքը մոտ է իրականացմանը. Աբբա Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ հակամարտությունից խուսափելու համար Միացյալ Նահանգների հետ գործարքը մոտ է իրականացմանը՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում երկու երկրների միջև սպասվող բանակցություններից առաջ, հայտնում է ALJAZEERA-ն: Արաղչին նշել է, որ աննախադեպ համաձայնագիր կնքելու պատմական հնարավորությունը կախված կլինի նրանից, թե արդյոք առաջնահերթությունը կտրվի դիվանագիտությանը՝ հավանաբար նկատի ունենալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի … Read more

«Առաջարկ Հայաստանին» նախագծի թիմին հաջողվում է գտնել ճշգրիտ ձևակերպումներ և հանրությանն այսօրվա կենսական խնդիրների լուծման տարբերակներ առաջարկել․ Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․  «Երաշխավորված խաղաղության կոնցեպտը լավագույնն է, որ կարող է առաջարկվել ներկայիս միակողմանի զիջումային քաղաքականությանը։ Սա իսկապես այլընտրանք է, որը ենթադրում է կիրառական հստակ գործիքակազմ։ Երաշխավորված խաղաղությունն այն հենքն է, որը պիտի ապահովի Հայաստանի հետպատերազմյան զարգացումն ու վերականգնումը։ Սա հայց է միջազգային համայնքին և դաշնակիցներին՝ ջանք դնելու մեր տարածաշրջանում … Read more

Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել. Վարդանյանի ընտանիք

Ռուբենը Վարդանյանը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս մասին հայտարարություն է տարածել Վարդանյանի ընտանիքը։ «Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված դատավճռից հետո տեղեկացնում ենք հետագա իրավական գործողությունների վերաբերյալ նրա դիրքորոշման մասին: Ռուբենը որոշել է դատավճիռը չբողոքարկել։ Այս որոշումը չի նշանակում համաձայնություն դատավճռի հետ և չի նշանակում հրաժարվում պաշտպանությունից։ Սա գիտակցաբար հրաժարում է լեգիտիմացնելու գործընթացը, որն ի սկզբանե կապ … Read more

Իրանը չի խոստացել հրաժարվել միջուկային զենքից. Դոնալդ Թրամփ

Վաշինգտոնը դեռևս Թեհրանից չի ստացել միջուկային զենք չմշակելու խոստումԱյդ մասին կոնգրեսում  հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ցանկանում են համաձայնագիր, բայց մենք չենք լսել այն կախարդական բառն այն մասին, որ նրանք երբեք չեն ունենա զենք»,-ասել է նա Կոնգրեսին ուղղված իր ուղերձում։ Թրամփի խոսքով՝ Իրանն արդեն ստեղծել է հրթիռներ, որոնք կարող են հասնել Եվրոպա և, … Read more

Հակակոռուպցիոն կոմիտեն կզբաղվի՞ Փաշինյանով, ով պետական միջոցներով բացահայտ ընտրակաշառք բաժանելու մասին է հայտարարում․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Բարլուսով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ապրիլի 1-ից Հայաստանում կենսաթոշակները բարձրանալու են. ավելի քիչ ստացողները կստանան 10000 դրամ ավել, մի քիչ բարձր ստացողներիինն ավելի քիչ կեսնաթոշակ։ Ինչ խոսք հաճելի է, երբ մեր տարեց քաղաքացիները ստանալու են որոշակի չափով ավել թոշակ, սակայն սա նորմալ կընկալվեր, եթե մինչ այդ չլիներ մի շարք զավեշտալի … Read more

Պետությունը որպես ռազմավարական նպատակ պետք է համապարփակ մոտեցում դրսևորի գիտության զարգացման հանդեպ․ Բագրատ Սրբազան

ԳԻՏՈՒԹՅՈՒՆԳԻՏԵԼԻՔԱՀԵՆՔ ԵՎ ՈՉ ԳԻՏԵԼԻՔԱՊԱՇՏ Ա. ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՈՒԺԸ ա) Անառարկելի է, որ հայ ժողովրդի միակ և բացարձակ հզոր ներուժը կրթական, գիտական միտքն է և նրա արդյունքները: բ) Հարկ է նշել, որ սխալական է այն մոտեցումը կամ ընկալումը, որ «գիտական միտք» արտահայտությունը վերաբերում է սոսկ բնագիտական կամ գիտատեխնիկական ոլորտին: Այն հավասարապես վերաբերում է հասարակագիտության, պատմագիտության, լեզվագիտության, անվտանգային … Read more