Փաշինյանը գիտի, որ իրեն ցանկալի արդյունքներ արձանագրելու հնարավորություն ունի․ Հրանտ Մելիք-Շահնազարյան

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ՀՀ ներքաղաքական զարգացումների հետ կապված, ասել է․ «Հասարակությունն այլևս չի ընդունում Փաշինյանի վարած քաղաքականությունը, իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի նաև Նիկոլ Փաշինյանը։ Բայց այս իշխանություններն ընտրություն կեղծելու հնարավորություն ունեն, նրանք նաև հնարավորություն ունեն պարզապես հայտարարելու ընտրություններում իրենց համար հարմար արդյունքներ: Վստահեցնում եմ՝ այն բանից հետո, երբ … Read more

Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը. Ազիզ Ալեքբերլի

Արևմտյան Ադրբեջանի համայնքի ներկայացուցիչ Ազիզ Ալեքբերլին հայտարարել է․ «Արևմտյան Ադրբեջանի փախստականները կվերադառնան իրենց պատմական հողերը․ դա նրանց անքակտելի իրավունքն է։ Սա մեր հայրենակիցների պատմական իրավունքն է։ Այսօր «ազատագրված» ինքնիշխան տարածքներում իրականացվում են լայնածավալ շինարարական և վերականգնողական աշխատանքներ։ Խոջալուն բարեկարգվում է։ Ղարաբաղում վերածնվում են գյուղերը, որոնք ավերվել էին հայերի կողմից, և մեր հարկադիր տեղահանվածները 30 տարվա … Read more

Որ ասում են՝ չափից շատ եք էժան ու պրիմիտիվ՝ ճիշտ են ասում. Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. ««Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»․ Սիրանո դը Բերժերակի աշխարհառչակ այս նախադասությունը բնորոշում է այն գործընթացները, որոնք այսօր իրականացնում է փաշինյանական իշխանությունը։ Սկզբնական տարբերակով նախ ստեղծում են «պռոբլեմ», հետո այն «քաջաբար» հաղթահարում են ու «թուրը» փառքով դնում պատյանը։ Վերջին երկու օրերին տեղի ունեցող … Read more

Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020թ.-ին Բաքվում ասում՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց. Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Ահա, թե ինչու էր Էրդողանը 2020-ին Բաքվում ասում ՝ Էնվեր փաշայի հոգին փառավորվեց։ Ի՞նչ էր պատգամել Էնվերն ու ինպե՞ս Փաշինյանի օգնությամբ Էրդողանը դա կյանքի կոչեց։ Հանրահայտ փաստ է, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանությունը ծրագրված էր մինչ Առաջին աշխարհամարտը ։ Դրա մասին են վկայում բազմաթիվ փաստագրական նյութեր ու մասնավորապես 1911-ի … Read more

Իրանը շարունակում է ներդրումներ անել հեռահար հրթիռների արտադրության մեջ. սա լուրջ սպառնալիք է. Մարկո Ռուբիո

Պատժամիջոցների տակ գտնվող և քայքայված տնտեսություն ունեցող Իրանը շարունակում է ներդրումներ անել հրթիռների մեջ, որը իսկական սպառնալիք է ԱՄՆ-ի համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն: «Իրանը արդեն իսկ տիրապետում է զենքերի, որոնք հենց հիմա կարող են հասնել Եվրոպայի մեծ մասին։ Եվ այդ հեռահարությունները շարունակում են ամեն տարի աճել երկրաչափական պրոգրեսիայով, ինչն ինձ համար զարմանալի … Read more

Անուշ Պողոսյանը «թարգմանել» է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը

Առողջապահության ոլորտի փորձագետ Անուշ Պողոսյանը «թարգմանել» է Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունը։ «Երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Ապրիլի 1-ից Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակները կբարձրանան։ Համեմատաբար ցածր թոշակները կբարձրանան 10 հազար դրամով, իսկ համեմատաբար բարձր թոշակների դեպքում բարձրացումն ավելի փոքր կլինի»։ Խնդրում եմ լինել ուշադիր․ խոսքը ոչ թե պարտադիր 10 000 դրամ բարձրացման, այլ՝ մինչև 10 000 դրամ բարձրացման … Read more

Ի՞նչ է նշանակում «համերաշխ», երբ ամերիկացիները հստակ գիտեն, թե պաշտոնական Բաքուն ինչպես է բնորոշում Խոջալուի իրադարձությունները. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում Խոջալուի իրադարձությունների վերաբերյալ արված հրապարակմանը՝ հիշեցնելով, որ այդ դեպքերն Ադրբեջանը մտացածին որակում է իբրեւ «ցեղասպանություն»: ««Այսօր մենք համերաշխ ենք Ադրբեջանի ժողովրդի հետ, որը խորին հարգանքով հիշատակում է 1992 թվականին Խոջալուում զոհվածների հիշատակը», հայտնում է Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, շարունակելով. «ԱՄՆ դեսպանության անունից մեր ամենաանկեղծ և խորին … Read more

Մայիսին Իլհամ Ալիևի այց Հայաստանում նախատեսված չէ. Ջեյհուն Բայրամով

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը մեկնաբանել է նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր մասնակցությունը Հայաստանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի մասնակցություն Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, որը տեղի կունենա մայիսին Հայաստանում, չի նախատեսվում։ Այս ձևաչափով ներկայացուցչությունն իրականացվում է բացառապես պետությունների ղեկավարների մակարդակով, ինչը համապատասխանում է դրա սկզբնական հայեցակարգին։ Որքանով ես գիտեմ, … Read more

Այս իրադարձությունը դարձավ Ադրբեջանի նորագույն պատմության ամենախայտառակ էջերից մեկը․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «34 տարի առաջ այս օրը Արցախի ինքնապաշտպանական ուժերի կողմից իրականացվեց Իվանյանի (Խոջալուի) կրակակետերի լռեցման օպերացիան։ Շարքից հանվեցին այնտեղից Ստեփանակերտն ու հարակից բնակավայրերն անընդհատ կրակի տակ պահող վարձկաններն ու այն միջոցները՝ «Գրադ» համազարկային ռեակտիվ համակարգերը, «Ալազան» կայանքները, հրանոթներն ու զրահատեխնիկան, որոնք պարբերաբար թիրախավորում էին խաղաղ բնակչությանը։ Այդ … Read more

Նոտարական փաստաթղթերի ժամանակավոր պահպանության շրջանակներում կստեղծվի արխիվ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Արդարադատության նախարարությունն առաջարկում է լրացումներ և փոփոխություններ կատարել «Նոտարիատի մասին» և «Արխիվային գործի մասին» օրենքներում։ «Արխիվային գործի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները և կազմակերպությունները, իրենց գործունեության ընթացքում առաջացած արխիվային փաստաթղթերի համալրման, հաշվառման, պահպանության և օգտագործման նպատակով մինչև պետական կամ համայնքային արխիվ մշտական … Read more