Հայաստան-Վրաստան գազատարի որոշ հատվածներ հայտնվել են ռիսկային գոտիներում․ Վահե Դավթյան

էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը գրում է․ «Վրաստան-Հայաստան գազամուղի 5,5 կիլոմետրանոց հատվածի տեղափոխումը ներկայացնել որպես «տեխնիկական հարց» նշանակում է գիտակցաբար նվազեցնել խնդրի իրական խորությունը։ Իրականում սա երկար տարիներ կուտակված, բայց համակարգային մակարդակում չլուծված ռիսկերի դրսևորում է։ Խնդրի ակունքները գալիս են 1990-ականներից, երբ Հայաստան-Վրաստան-Ադրբեջան սահմանային այս բարդ հանգույցը վերածվեց ականապատված գոտու։ Այդ ժամանակից ի վեր … Read more

Սև ծովի անվտանգությունը` Ռուսաստանի և Թուրքիայի օրակարգում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ Մոսկվայում հանդիպել են Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն և Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչը։ Ռուսական կողմի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ քննարկման առանցքում եղել են Սև ծովի տարածաշրջանում առկա անվտանգային իրավիճակը, էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ սպառնալիքները, ինչպես նաև երկկողմ հարաբերություններն ու առաջիկա քաղաքական շփումների օրակարգը և դրանց ժամանակացույցը։ Ռուսաստանի ԱԳՆ-ի … Read more

Վենսի մեծագույն մարտահրավերն է Իրանի հետ խաղաղություն հաստատել․ Axios

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է ստանձնել իր կարիերայի ամենակարևոր առաջադրանքը՝ ղեկավարել ԱՄՆ ջանքերը՝ վերջ դնելու Իրանի դեմ պատերազմին, որի մեկնարկից նա ի սկզբանե մտահոգված էր. գրում է Axios-ը։ Վենսն արդեն մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հանդիպել է Պարսից ծոցի դաշնակիցների հետ պատերազմի վերաբերյալ քննարկումներ ունենալու համար և … Read more

Մեզ զգուշացրել էին սադրանքի մասին, բայց, որ սադրիչը ԱԺ նախագահը կլինի, մտքովս չէր անցնում. Արսեն Ղուկասյան

«Լրատվամիջոցներով և այլ ուղիներով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է մեր ակցիան տանի այլ դաշտ, թե սա ուղղորդված է»,-ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի դիամց ասել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։ Նա վստահեցրել է, որ իրենց ոչ մեկը չի ուղղուրդում, իրենք ցանկանում են, որ հրապարակվի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը։ «Մենք եկել ենք … Read more

Իրանն իր հանգստության շնորհիվ ակնհայտ ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ․ The Economist-ը։

Իրանը իր հանգստության շնորհիվ ակնհայտ ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ, գրում է The Economist-ը։ «Սպասվող անորոշության պայմաններում Իրանի իշխանությունները մնում են անվրդով։ Հատկանշական է, որ նրանք այժմ ռազմավարական առավելություն են ձեռք բերել իրենց հակառակորդների նկատմամբ։ Այո, Իսլամական Հանրապետությունը լուրջ կորուստներ է կրել։ Նրա ղեկավարության մի մասը և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվել են։ … Read more

Ես կոչ եմ անում բոլոր հայերին չվախենալ․ Սամվել Կարապետյան

Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Մեր ազգին անհրաժեշտ է միասնություն և հույս։ Ցավալի է, թե ինչպես է երկրի գլխին ժամանակավորապես կանգնած մեկը վախ և պառակտում սերմանում՝ իշխանությունը պահելու նպատակով։ Հունիսին նա պարտվելու է, որովհետև մարդիկ հոգնել են պառակտումներից և վախի մթնոլորտից։ Ես ձեզ խոստանում եմ, որ որպես վարչապետ՝ կմիավորեմ երկիրը և այն … Read more

Իսրայելի և Իրանի միջև միջnւկային hակամարտությունը դարձել է անխուuափելի. Դմիտրի Մեդվեդև

Իսրայելի և Իրանի միջև միջուկային հակամարտությունն այս կամ այն տեսքով դարձել է անխուսափելի. Վաշինգտոնն ու Թել Ավիվը մոտեցրել են այն՝ իրենց ռազմական գործողությամբ ընդդեմ Թեհրանի: Այս մասին ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ն: «Որքան էլ ամերիկացիներն այժմ շատախոսեն Մերձավոր Արևելքում միջուկային սպառնալիքի վերացման մասին, Վաշինգտոնում և Թել Ավիվում, իմ … Read more

Լեհաստանի վարչապետը Մերձավոր Արևելքում հակամարտության նոր էսկալացում է կանխատեսում

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հիմքեր ունի կարծելու, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հակամարտությունը ոչ թե կկարգավորվի, այլ կսրվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։«Ես հիմքեր ունեմ կարծելու, նաև հիմնվելով մեր դաշնակիցներից ստացված տեղեկատվության վրա, որ առաջիկա օրերին կայունացումը քիչ հավանական է։ Հակառակը, կարող է տեղի ունենալ նոր էսկալացում», – ասել … Read more

Կուժեղացնենք Իրանի դեմ հարվածները․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի Իրանի տարածքի վրա հարվածները։ Նա ընդգծել է, որ հարձակումները կընդլայնվեն և կներառեն ավելի շատ թիրախներ։ «Սա տեղի կունենա, եթե Իրանը շարունակի հրթիռային հարվածներ հասցնել խաղաղ բնակչության դեմ։ Ես և վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել են Իրանին և պահանջել, որ դադարեցնեն հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի քաղաքներին։ Չնայած … Read more

Firdus Prime Residence և Gyurjyan Cascade․ «ԱրտՔոմփանի»-ի լավագույն առաջարկները TOON EXPO 2026-ում

Մարտի 27-ին Երևանում՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում մեկնարկած TOON EXPO․Invest 2026 միջազգային ցուցահանդեսը շարունակում է համախմբել անշարժ գույքի շուկայի առաջատար ընկերություններին և հազարավոր այցելուների։ Արդեն վեցերորդ անգամ անցկացվող այս միջոցառումը ներկայացնում է ոլորտի ամենամեծ առաջարկների փաթեթը՝ ստեղծելով հարթակ, որտեղ հնարավոր է միաժամանակ ծանոթանալ ինչպես հայկական, այնպես էլ միջազգային շուկաների լավագույն նախագծերին։ Ցուցահանդեսին ակտիվ մասնակցություն ունի նաև … Read more