Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ հիմքեր ունի կարծելու, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելքում հակամարտությունը ոչ թե կկարգավորվի, այլ կսրվի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է France 24-ը։«Ես հիմքեր ունեմ կարծելու, նաև հիմնվելով մեր դաշնակիցներից ստացված տեղեկատվության վրա, որ առաջիկա օրերին կայունացումը քիչ հավանական է։ Հակառակը, կարող է տեղի ունենալ նոր էսկալացում», – ասել է Տուսկը լրագրողներին։