Մեզ զգուշացրել էին սադրանքի մասին, բայց, որ սադրիչը ԱԺ նախագահը կլինի, մտքովս չէր անցնում. Արսեն Ղուկասյան

«Լրատվամիջոցներով և այլ ուղիներով ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը փորձում է մեր ակցիան տանի այլ դաշտ, թե սա ուղղորդված է»,-ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի դիամց ասել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Սարգիս Ղուկասյանի հորեղբայրը՝ Արսեն Ղուկասյանը։

Նա վստահեցրել է, որ իրենց ոչ մեկը չի ուղղուրդում, իրենք ցանկանում են, որ հրապարակվի 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի եզրակացությունը։

«Մենք եկել ենք մի պահանջով, որ այդ ամեն ինչը պետք է հանրայնացվի»,-ասել է Ղուկասյանը՝ նկատի ունենալով 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի զեկույցի հրապարակայնացումը։

Հայտարարելով, որ դեռ տարիներ առաջ կոչ էր արել, որ գան զոհվածների, անհայտ կորածների ծնողներին և հարազատներին միանան ազնիվ նպատականերով, Ղուկասյանը մասնավորացրել է. «Եթե կան քաղաքական ուժեր, որվքեր նպատակ ունեն այս ծնողների վիշտը, ցավը, դարդը պահանջն օգտագործեն իրենց քաղաքական դիվիդենտներ շահելու համար, ես իմ անունից ասում եմ, նրանք իմ կողքը տեղ չունեն…

Բայց նույնիսկ եթե Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամն էլ կգա կասի՝ ես ձեր պահանջին միանում եմ ու իմ հնարավոր բոլոր լծակները կօգտագործեմ, որ ճշմարտությունը բացահայտվի՝ «ради Бога», արի կանգնի կողքիս, պահանջի։ Մեր պահանջն այս դավաճաններին բացահայտելը, ջրի երես հանելն է։ Առավել ևս ներկայում գտնվում ենք այնպիսի վիճակում, որ մեզ սպառնում են պատերազմներով՝ ասելով, որ եթե իրեն չընտրենք  պատերազմ կլինի։ Մարդ ես, հանկարծ չընտրվավ, ի՞նչ է դուրս գալի, որ պատերազմ է լինելո՞ւ».-հարցրել է Արսեն Ղուկասյանը։

Նա ասել է, որ այդ դեպքում առավել քան կարևոր է, որ մեր շարքերը մաքրենք դավաճաններից։

«Աստված չանի, եթե պատերազմ է լինելու ու ես գնալու եմ պատերազմ, կասկած չունենամ էդ մարդու վրա, որ նա դավաճան է և վերջին պահին ինձ դավաճանելու է և մեզ տանելու է կործանման»,- ասել է Ղուկասյանը։

Անդրադառնալով քննիչ հանձնաժողովի  զեկույցին՝ անհայտ կորածի հարազատն ասել է. «Գաղտնիության ռեժիմը պետք է վերացվի, քանի որ այն ինձ տալիս է բավարար կասկածներ, որ դուք կոծկում եք պետական չինովնիկների կատարած հանցագործությունները, որը բերել է անդառնալի կորուստների»։

Մեկնաբանելով նախօրեին Ալեն Սիմոնյանի հետ տեղի ունեցած միջադեպը՝ Ղուկասյանն ասել է. «Մեզ զգուշացրել էին, որ մեր ակցիայի դեմ արդեն նախապատրաստում են սադրանք, բայց, որ այդ սադրիչը կլինի ԱԺ նախագահը, մտքովս ընդհանրապես չէր անցնում»։

Նա պնդել է, որ Ալեն Սիմոնյանն է կոպիտ ձևով հեռու վանել Միքայել Մարգարյանին։

«Միքայելն ասաց. «վախում ես, փախնում ես, արա»։ Սիմոնյանն ասաց. «Արան պապադ է»։ Ինքն ի՞նչ իրավունք ունի մարդու մահացած հորը վիրավորի, ու ո՞ր իրան հարգող տղեն լինի՝ իրեն չպատասխանի, երբ Միքայել Մարգարյանին տանում էին, ինքն է իմ աչքի առաջ սեռական բնույթի հայհոյանքը տվել»,-ասել է Ղազարյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment