Կուժեղացնենք Իրանի դեմ հարվածները․ Իսրայելի պաշտպանության նախարար

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իսրայելը կուժեղացնի Իրանի տարածքի վրա հարվածները։

Նա ընդգծել է, որ հարձակումները կընդլայնվեն և կներառեն ավելի շատ թիրախներ։ «Սա տեղի կունենա, եթե Իրանը շարունակի հրթիռային հարվածներ հասցնել խաղաղ բնակչության դեմ։ Ես և վարչապետ Բենիամին Նեթանյահուն զգուշացրել են Իրանին և պահանջել, որ դադարեցնեն հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելի քաղաքներին։ Չնայած նախազգուշացումներին, հարձակումները շարունակվում են», – հայտարարել է Կացը։

Նա հավելել է, որ բանակը կակտիվացնի հարվածները և կընդլայնի իր աշխարհագրական ազդեցությունը։

Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով, նոր հարվածները կուղղվեն այն օբյեկտներին, որոնք նպաստում են զենքի մշակմանը և օգտագործմանը խաղաղ բնակչության դեմ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment