https://arm.sputniknews.ru/20261126/olimpiakan-chempivony-hajastani-basketbvoli-kananc-havaqakani-glkhavvor-marzich-e-nshanakvel-109805594.html
Օլիմպիական չեմպիոնը Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել
Օլիմպիական չեմպիոնը Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել
Sputnik Արմենիա
Նոր մարզչի գլխավորությամբ առաջին մրցաշարը հավաքականը կանցկացնի հաջորդ տարվա հուլիսին՝ Ռումինիայում: 26.11.2026, Sputnik Արմենիա
2026-11-26T20:09+0400
2026-11-26T20:09+0400
2026-11-26T20:09+0400
բասկետբոլիստ
բասկետբոլ
կին
մարզիչ
հայաստան
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109802024_1:0:1720:967_1920x0_80_0_0_77daba6bf4a44cfe8299b47617ed1897.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի- Sputnik. Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունաթյանցը (Շակիրովա) գլխավորել է բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների կանանց հավաքականը: Համապատասխան որոշումը կայացրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:Բունաթյանցի գլխավորությամբ կանանց թիմը հանդես կգա Եվրոպայի Մ20 առաջնության «Բ» դիվիզիոնում։ Մրցաշարը տեղի կունենա 2027 թվականի հուլիսի 3-11-ը՝ ռումինական Տուլչե քաղաքում:Էլեն Բունաթյանցը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Աբովյանի «Հատիսում», այնուհետև՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում»: 1989 թվականին ԲԿՄԱ-ի կազմում նա հաղթել է Խորհրդային Միության առաջնությունը։ 1991-ին Բունաթյանցը ԽՍՀՄ հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց Միացյալ թիմի կազմում նվաճել է Բարսելոնայում անցկացված օլիմպիական խաղերի ոսկե մեդալը: Ատլանտայի և Սիդնեյի օլիմպիական խաղերումնա հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ, Բունաթյանցը ունի Եվրոպայի առաջնությունների չորս մեդալ՝ մեկական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե:2021-2024 թվականներինԲունաթյանցը ղեկավարել է «Ակտոբե»տղամարդկանցակումբը, որը 2021/22 մրցաշրջանում նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունաթյանցը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ: 2023 թվականին «Ակտոբեն»նվաճել է Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալը: 2026 թվականին Էլեն Բունաթյանցը գլխավորելէ Իրանի կանանց հավաքականը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.imgsputniknews.ru/img/07ea/0b/1a/109802024_375:0:1664:967_1920x0_80_0_0_8716e9eee13049dd2bcccebaf32e186a.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
բասկետբոլիստ, բասկետբոլ, կին, մարզիչ, հայաստան
բասկետբոլիստ, բասկետբոլ, կին, մարզիչ, հայաստան
Բաժանորդագրվել
Նոր մարզչի գլխավորությամբ առաջին մրցաշարը հավաքականը կանցկացնի հաջորդ տարվա հուլիսին՝ Ռումինիայում:
ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի- Sputnik. Օլիմպիական չեմպիոն Էլեն Բունաթյանցը (Շակիրովա) գլխավորել է բասկետբոլի Հայաստանի մինչև 20 տարեկանների կանանց հավաքականը: Համապատասխան որոշումը կայացրել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան:
Բունաթյանցի գլխավորությամբ կանանց թիմը հանդես կգա Եվրոպայի Մ20 առաջնության «Բ» դիվիզիոնում։ Մրցաշարը տեղի կունենա 2027 թվականի հուլիսի 3-11-ը՝ ռումինական Տուլչե քաղաքում:
Էլեն Բունաթյանցը իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Աբովյանի «Հատիսում», այնուհետև՝ Մոսկվայի ԲԿՄԱ-ում և «Դինամոյում»: 1989 թվականին ԲԿՄԱ-ի կազմում նա հաղթել է Խորհրդային Միության առաջնությունը։ 1991-ին Բունաթյանցը ԽՍՀՄ հավաքականի հետ դարձել է Եվրոպայի չեմպիոն, իսկ մեկ տարի անց Միացյալ թիմի կազմում նվաճել է Բարսելոնայում անցկացված օլիմպիական խաղերի ոսկե մեդալը:
Ատլանտայի և Սիդնեյի օլիմպիական խաղերումնա հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում։ Ընդհանուր առմամբ, Բունաթյանցը ունի Եվրոպայի առաջնությունների չորս մեդալ՝ մեկական ոսկե ու արծաթե և երկու բրոնզե:
2021-2024 թվականներինԲունաթյանցը ղեկավարել է «Ակտոբե»տղամարդկանցակումբը, որը 2021/22 մրցաշրջանում նվաճել է Ղազախստանի ազգային լիգայի բրոնզե մեդալը, իսկ Բունաթյանցը ճանաչվել է առաջնության լավագույն մարզիչ: 2023 թվականին «Ակտոբեն»նվաճել է Ղազախստանի գավաթի բրոնզե մեդալը: 2026 թվականին Էլեն Բունաթյանցը գլխավորելէ Իրանի կանանց հավաքականը։