«Եթե մարդկայինը մի կողմ դնեմ, կփոշիացնեմ ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա». «Իրավունք»

«Իրավունք» թերթը գրում է. «ՔՊ-ական Հայկ Սարգսյանը դեռ չի կարողանում մարսել, որ իր հետ նման կերպ վարվեցին, բայց ուրիշ տարբերակ էլ չունի։ Մտերիմ շրջապատում նա նեղսրտել է, թե որ մարդկայինը մի կողմ դնի, կփոշիացնի ՔՊ-ին, բայց մեջտեղը Փաշինյան կա: «Ալենն իրա ուզածին հասավ, բայց աղն ա կերել մատաղը, Փաշինյանի խաթեր ես դեռ սուս կմնամ»,– ասում … Read more

Աննան բավական ագրեսիվ է եղել, տպավորություն էր, որ զոռով է Փաշինյանը բերել. «Իրավունք»

«Իրավունքը» գրում է. Կիրակի օրվա ավտոերթի եւ համերգի ամենաքննարկվող դրվագն Աննա Հակոբյանի հայտնությունն էր։ Նա փետրվարին հայտարարեց, որ իրենց քաղաքացիական ամուսնությունը դադարել է` հեռանում է կառավարական առանձնատնից, իսկ մեկ ամիս անց Փաշինյանի ձեռքը բռնած՝ քայլում էր Գյումրիում եւ արդեն արհամարհում լրագրողների հարցերը։ Ասում են ՔՊ-ականները շոկի են ենթարկվել Աննային տեսնելով, բայց ձայն-ծպտուն չեն հանել։ «Վարչապետն … Read more

Անձնական SMS-ները կարդալու հազարավոր թույլտվություններ են տվել դատարանները. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում մարդու անձնական կյանքի գաղտնիության իրավունքը, հատկապես՝ անձնական նամակագրության և հաղորդակցության գաղտնիությունը, լուրջ կասկածների տակ է դրվում։ Պաշտոնական վիճակագրությունը ուսումնասիրելիս «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ նախաքննական մարմինները տարեցտարի դատարաններ են ներկայացնում արդեն հազարավոր միջնորդություններ՝ նամակագրության և հաղորդակցության այլ ձևերի առգրավում կատարելու թույլտվություն ստանալու համար, և դատարանների զգալի մասը դրանք բավարարում է։ Սա … Read more

Սամվել Կարապետյանը խմբագրումներ է արել նախընտրական ցուցակում. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր-առաջնորդ Սամվել Կարապետյանը, մեր տեղեկություններով, օրերս հանդիպել է իրենց նախընտրական ցուցակում տեղ գտած մի քանի տասնյակ ներկայացուցիչների հետ, զրուցել նրանց հետ, փորձել հասկանալ՝ ովքեր են 36 թեկնածուները, որոնց անունները հրապարակվել են՝ որքանով են արժանի։ Դա, կարելի է ասել, յուրօրինակ ստուգարք է եղել թեկնածուների համար։ Հանդիպումից հետո Կարապետյանը, ըստ … Read more

Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Եկեղեցու և նրա սպասավորների դեմ. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանը շարունակում է արշավը Հայ առաքելական եկեղեցու եւ նրա սպասավորների դեմ: Պարզապես նախընտրական շրջանում դա ավելի անաղմուկ է անում։ Գրել էինք, որ ՔԿԾ պետի հրահանգով կալանավայրերը սպասարկող հոգեւորականների, մասնավորապես` Տեր Գրիգոր քահանա Հովհաննիսյանի մուտքն է արգելել ՔԿՀ, նա 10 տարուց ավելի այցելել է ցմահ դատապարտյալներին։ ՔԿՀ-ներին կցված հոգեւոր սպասավորներն անվճար … Read more

Նիկոլ Փաշինյանը որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նիկոլ Փաշինյանին հանգիստ չի տալիս Գյումրիում կրած ֆիասկոն, եւ այսօր նա որոշել է կոտրել Գյումրիի դիմադրությունը` նոր ջերմ տեսարաններ բեմադրելով հայրաքաղաքում, որպեսզի հակառակն ապացուցի եւ հանրությանը համոզի, որ Գյումրին, որտեղից ինքը 18-ին սկսեց իր «հեղափոխությունը», չի մերժում իրեն։ Մեր տեղեկություններով, կիրակի օրվա ավտոերթից ու Վարդանանց հրապարակում ունեցած անհաջող համերգից հետո, որին … Read more

ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 62-րդ համար Լյուդվիգ Գյուլնազարյանի հայտարարագրերը, գույքային վիճակն ու քաղաքական գործունեությունը։ Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ … Read more

Վենսի նախատեսված այցն Իսլամաբադ անորոշ ժամանակով հետաձգվել է

Սպասվում էր, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ դի Վենսը առավոտյան կմեկնի Իսլամաբադ, սակայն ներկայում նրա պլանները կասեցված են, քանի որ պաշտոնյաները խորհրդակցություն են անցկացնում հետագա քայլերը քննարկելու համար, հայտնում են CNN-ի աղբյուրները։ New York Times-ն էլ, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հայտնում է՝ Թեհրանը չի արձագանքել ամերիկյան բանակցային դիրքորոշումներին։ Միաժամանակ, ըստ պարբերականի, ԱՄՆ փոխնախագահի այցը կարող է … Read more

Թուլացնելով Եկեղեցին՝ իշխանությունը գիտակցված հայաթափում է ոչ միայն հողը, այլև՝ հայի հոգին․ Գրիգոր աբեղա Մինասյան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գրիգոր աբեղա Մինասյանը գրել է․ «Այն, ինչ այս տարիներին տեղի է ունենում Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության շուրջ, չի կարելի որակել այլ կերպ, քան քաղաքակրթական ոճիր։ Մինչ միջազգային հանրությունը շարունակում է իր «հավասարակշռված» լռությունը, կարծես ոչ մի արտառոց բան տեղի չի ունենում, առավել ցնցող է ներհայաստանյան այսօրվա քաղաքական մեծամասնության կեցվածքը։ Երբ իշխանությունը, … Read more

Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան ՀՀ պաշտոնական կառույցները․ Ռոբերտ Ամստերդամ

Միջազգային իրավապաշտպան, փաստաբան Ռոբերտ Ամստերդամը շեշտում է՝ Բաքվի բանտում անօրինական պահվող Ռուբեն Վարդանյանն ավելի շատ է մտահոգված հայ գերիների ճակատագրով, քան Հայաստանի իշխանությունը։ «Ռուբեն Վարդանյանը պարզապես նամակ չի ուղարկել բանտից, այլ, իր կամքից անկախ, բարոյական հարված է հասցրել բոլոր նրանց, ովքեր պարտավոր են պաշտպանել մարդու իրավունքները, բայց նախընտրում են անգործությունը: Անհավանական է՝ Բաքվի բանտում անօրինական … Read more