Պետականության հիմքերը խարխլում են նրանք, ովքեր մշտապես խոսում են «ինքնիշխանությունից»․ Հայր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը «Օրենքից վեր՝ հանուն օրենքի» վերտառությամբ հրապարակում է արել։ Հայր Սուրբն ընդգծել է՝ երբ գործադիր իշխանությունն իրեն վեր է դասում Սահմանադրությունից և օրենքներից, ճեղքվածք է առաջանում իշխանության և օրինականության միջև։ Այս ընթացքը, Հայր Ռուբենի խոսքով, երկարաժամկետ կտրվածքով թուլացնում է քաղաքացիների վստահությունը և խոցելի դարձնում ինքնիշխանության գաղափարը, որը … Read more

Թրամփը հնարավոր է մասնակցի Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է անձամբ կամ առցանց մասնակցել Իրանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, եթե այն կնքվի Իսլամաբադում կայանալիք բանակցությունների ժամանակ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով բանակցություններին մասնակցող պակիստանյան աղբյուրին։ ԱՄՆ-ն վստահություն է հայտնել, որ Իրանի հետ բանակցությունները տեղի կունենան Պակիստանում, և իրանական կողմը հայտարարել է, որ «դրականորեն քննարկում է» իր մասնակցությունը, բայց ընդգծել … Read more

Իրանական նավթատարը գիշերն անցել է Հորմուզի նեղուցով և մտել Իրանի տարածքային ջրեր

Իրանի ռազմածովային ուժերի աջակցությամբ իրանական նավթատարը երեքշաբթի գիշերը անցել է Հորմուզի նեղուցով և մտել Իսլամական Հանրապետության տարածքային ջրեր։ Այդ մասին հաղորդում է Իրանի ռազմական կառույցի մամուլի ծառայությունը։ Իրանի պետական ​​​​հեռարձակողի կողմից մեջբերված հաղորդագրության մեջ նշվում է, որ Արաբական ծովով անցնելուց հետո նավը անվտանգ կերպով մտել է Իրանի տարածքային ջրեր և մի քանի ժամ գտնվում է … Read more

Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ․ Լևոն Զուրաբյան

ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը գրում է․ «Մենք երբեք չենք դրել պետական քաղաքականության օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջ։ Բայց մենք երբեք չենք ուրացել մեր անցյալը և հիշողությունը: Դա էր պատճառը, որ 1995 թվականին կառուցվեց Հայոց Ցեղասպանության թանգարանը և անցկացվեց 80-ամյակին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսը աշխարհահռչակ ցեղասպանագետների մասնակցությամբ: Հայոց ցեղասպանությունը մեր պետության շահերին վնասող քաղաքական խաղի … Read more

Իրանը կասկածներ ունի ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Մոհամմադ Ռեզա Մոհսենի Սանին հերթական կասկածն է հայտնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների հեռանկարի վերաբերյալ։ Mehr գործակալության հրապարակած մեկնաբանություններում պատգամավորը նշել է, որ «ներկա իրավիճակում բանակցություններն անընդունելի են»՝ Միացյալ Նահանգներին մեղադրելով «չափազանցված պահանջներ» ներկայացնելու և սեփական ներքին շահերի համար թաքնված նպատակներ հետապնդելու մեջ։ «Հաշվի առնելով ներկա պայմանները, վերջին ագրեսիվ գործողություններն ու … Read more

Նիկոլի նախընտրական խնջույքը վերածելու ենք Նիկոլի մասին և նիկոլական Հայաստանի մասին ճշմարտության պահի. Արմեն Աշոտյան

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ մայիսի 4-ին և 5-ին՝ Եվրոպական քաղաքական համաժողովի օրերին, ակցիաներ կանենք, որոնք նվիրված կլինեն Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամին և Արցախի խնդիրներին, այս մասին Աշոտյանը հայտնել է, որ ՀՀԿ-ն Հայաստանում անցկացվելիք գագաթնաժողովի համար նոր խորհրդանիշը է առաջարկում, որի համար որպես հիմք վերցվել է Եվրոպական քաղաքական համայնքի կողմից գալիք … Read more

«Հըզբոլլահ»-ի առաջնորդը գլխով կվճարի իր գործողությունների համար․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ եթե Լիբանանի իշխանությունները չկատարեն «Հըզբոլլահ» ահաբեկչական խմբավորմանը զինաթափելու իրենց պարտավորությունները, Իսրայելի պաշտպանության բանակը կշարունակի ռազմական գործողությունները մինչև հյուսիսային սահմանին սպառնալիքի լիակատար վերացումը։ Զոհված իսրայելցի զինվորների անունները կարդալու արարողության ժամանակ ելույթ ունենալով՝ Կացը ընդգծել է, որ Լիբանանում արշավի վերջնական նպատակը մնում է «Հըզբոլլահ»-ի զինաթափումը և Իսրայելի հյուսիսային համայնքների … Read more

Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Վլադիմիր Զելենսկի

Իրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին United News-ին տված հարցազրույցում։ Նա նշել է, որ Իրանի հետ պատերազմը սպառել է Միացյալ Նահանգներին և սպառել Եվրոպայի էներգետիկ ռեսուրսները։ Զելենսկին հավելեց, որ Ռուսաստանը գտնվում է ծանր տնտեսական վիճակում. «100 միլիարդ դոլարի բյուջետային դեֆիցիտը չի կարող փոխհատուցվել Մերձավոր Արևելքում կարճատև պատերազմով»։ Ուկրաինայի … Read more

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ Կայա Կալլաս

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը չափազանց կարևոր է Եվրամիության համար։ Այս մասին ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը։ Նա նշել է, որ հանդիպման ժամանակ կքննարկվեն Հայաստանում ստեղծվելիք ԵՄ նոր առաքելությունը և Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների զարգացման … Read more

Եթե ԵՄ-ն հակազդում է ՌԴ ազդեցությանը ՀՀ ընտրություններում, պետք է նույն կերպ հակազդի նաև Ադրբեջանի միջամտությանը․ Արման Թաթոյան

Եվրամիությունը, որը հայտարարել է ՀՀ ընտրություններում ռուսական ազդեցությանը հակազդելու պատրաստակամության մասին, պետք է նույն կերպ արձագանքի նաև Ադրբեջանից եկող սպառնալիքներին։ Այս մասին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին ուղղված նամակում գրել է «Միասնության թևեր» կուսակցության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը։ Վերջինս ներկայացրել է փաստեր, որոնք, ըստ նրա, վկայում են Ադրբեջանից հնչող ուղիղ և քողարկված սպառնալիքների … Read more