Իշխանությունը Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, բայց դատում որպես Կաթողիկոս․ Ղամբարյան

ՀՀ Քննչական կոմիտեի նախկին փոխնախագահ, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, իրավաբան Արթուր Ղամբարյանը գրում է.

«Քաղաքական իշխանությունը և նրանց ենթակա պաշտոնատար անձինք ղեկավարվում են տարօրինակ տրամաբանությամբ. մի կողմից Ամենայն Հայոց Կաթողիկոսին դիմում են ազգանունով (աշխարհիկ անունով)՝ իբր չեն ճանաչում նրան որպես Վեհափառ, մյուս կողմից նրան դատում են որպես Կաթողիկոս՝ դատական ակտը չկատարելու մեջ:

Համոզիչ չէ այն փաստարկը, թե սա ընդամենը քաղաքական խոսք կամ գնահատական է, քանի որ այդ գնահատականը տրվում է պետական մարմինների կողմից, որոնք միաժամանակ իրավաբանական հաստատություններ են և, հետևաբար, առաջին հերթին պարտավոր են առաջնորդվել տրամաբանության ու իրավունքի կանոններով»:

Leave a comment