Իրանը երկու նավ է կալանել՝ նավագնացության կանոնները խախտելու համար

Հորմուզի նեղուցով անցնելու փորձ կատարող երկու նավերը կանգնեցվել են ԻՀՊԿ-ի ռազմածովային ուժերի կողմից և բերվել Իրանի ափ։ Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, այս մասին ասվում է ԻՀՊԿ-ի կողմից տարածված հայտարարության մեջ։ Հաղորդվել է, որ «հետախուզական մոնիթորինգի» շրջանակներում, այսօր առավոտյան Հորմուզի նեղուցում ԻՀՊԿ ուժերը կալանել են իսրայելական MSC Francesca և Epaminodes նավերը, որոնք փորձել են անօրինական և գաղտնի … Read more

Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ փաստացի հաստատվել է խաղաղություն․ Հեյդար Ալիև

Ադրբեջանում պաշտոնական այցով գտնվող Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսի հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ հաստատվել է փաստացի խաղաղություն։ Նա հիշեցրել է, որ անցյալ տարի երկու երկրների ղեկավարները հրավիրվել են Սպիտակ տուն, որտեղ նրանք ստորագրել են համատեղ հռչակագիր, որը հետագայում նախաստորագրվել է արտաքին գործերի նախարարների կողմից։ … Read more

Արցախի սրբավայրերի ոչնչացումը Կաթողիկոսը կանխատեսել ու այդ մասին ահազանգել էր միջազգային կրոնական համաժողովում․ Գևորգ Դանիելյան

Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում․ հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ «Այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հստակ հնչեցրել աշխարհի շուրջ 400 … Read more

Հիշելը մեր պարտքն է, պահանջելը՝ իրավունքը, պայքարելը՝ անհրաժեշտություն․ Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հրապարակել է 2009թ.-ից ի վեր Սերժ Սարգսյանի հղած ուղերձների հիմնական շեշտադրումները․ «Մարդկության դեմ հանցագործությունները վաղեմության ժամկետ չունեն ո՛չ ժողովուրդների հիշողության մեջ, ո՛չ էլ պատմության դատարանի առաջ: Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության համար պատմական արդարության վերականգնման խնդիր է»: … Read more

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Գրոսին հայտարարել է անաչառ լինելու անհրաժեշտության մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի թեկնածու, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել է ՄԱԿ-ի ղեկավարի պաշտոնում անաչառ լինելու անհրաժեշտության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՄԱԿ-ի հաջորդ գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Գրոսիի՝ կազմակերպության կենտրոնակայանում ապրիլի 21-ին կայացած լսումների տեսանյութը տարածվել է YouTube-ում ՄԱԿ-ի էջում։ «Անաչառությունը պարզապես անհրաժեշտ է, ինչը նշանակում է չկանգնել այս կամ այն կողմի … Read more

Փաշինյան–Ալիև քաղաքական դուետը, գործնականում, ցուցաբերում է սիմետրիկ վարքագիծ․ Արմեն Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․ «Երեկ հայտնի դարձավ, որ ադրբեջանական վանդալները ոչնչացրել են Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճարը։ Սա, բնականաբար, հստակ մշակված պետական ծրագրի բաղադրիչ է, որը Ադրբեջանը իրականացնում է համակարգված և նպատակային տակտիկայով։ Ավելին, այս փաստն առավել քան հատկանշական և ուղենշային է, քանի որ վանդալիզմի այս դրսևորումը տեղի է ունենում Հայոց ցեղասպանության 111-րդ … Read more

Պաշտոնական Բաքուն և Հայաստանը՝ անասելի սինխրոն․ Լիլիթ Գալստյան

ԱԺ պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրել է․ «ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԲԱՔՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ՝ ԱՆԱՍԵԼԻ ՍԻՆԽՐՈՆ Պաշտոնական Հայաստանը շարունակում է ցեղասպան Ադրբեջանի լեգիտիմացումը, միաժամանակ իր վրայից գցելով պատասխանատվությունն ու դառնալով հանցակից։ Պաշտոնական Հայաստանն ու պաշտոնական Բաքուն անասելի սինխրոնությամբ են աշխատում։ Մեկ տարբերությամբ՝ նփ-ն այս դուետում կատարածուն է՝ Բաքվում և Անկարայում գրված սցենարը կյանքի կոչողը։Գետնի երեսից բառիս ուղիղ իմաստով Ադրբեջանը … Read more

Եկեղեցին պարզապես քարե շինություն չէ, այլ Քրիստոսի մարմինն է, որտեղ յուրաքանչյուրս իր տեղն ունի․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրում է․ «Սուրբ Եկեղեցու մասին Սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս, Այսօր ուզում եմ ձեզ հետ խորհրդակցկել Եկեղեցու մասին՝ որպես կենդանի համայնքի, որպես մկրտված հավատացյալների միության, որոնք համախմբված են իրենց հոգևոր հովիվների շուրջ։ Եկեղեցին պարզապես քարե շինություն չէ, այլ Քրիստոսի մարմինն է, որտեղ յուրաքանչյուրս իր … Read more

Իմացե՛ք, որ ես միշտ ձեր կողքին եմ, սիրելի՛ մարզիկներ ու հպարտանում եմ ձեզնով. Գագիկ Ծառուկյան

ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է մեր մարզիկներին՝ հաղթանակների առթիվ. «Վերջին երկու օրվա ընթացքում մեր տաղանդավոր մարզիկները հաղթանակի բերկրանքի բազում պահեր պարգևեցին ոչ միայն մարզասերներին, այլև ամբողջ հայ ժողովրդին։ Քիչ առաջ Մալխաս Ամոյանը 5-րդ անգամ դարձավ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, նույն առաջնությունում Կարեն Ասլանյանը նվաճեց բրոնզ։ Երեկ Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն: Առաջնության … Read more

Իրանի չի մասնակցի այսօր Իսլամաբադում սպասվող բանակցություններին․Tasnim

Իրանը վերջնական դուրս եկավ Պակիստանում ապրիլի 22-ին սպասվող բանակցություններից, հաղորդում է Tasnim-ը։ Իրանական բանակցային թիմը պակիստանցի միջնորդի միջոցով ամերիկյան կողմին տեղեկացրել է, որ չորեքշաբթի օրը չի լինի Իսլամաբադում, և որ ներկայումս բանակցություններին մասնակցելու հեռանկար չկա, հաղորդում է Tasnim-ի թղթակիցը։ Պատճառը ԱՄՆ-ի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների խախտումն է. Վաշինգտոնը չի կարողացել ապահովել հրադադար Լիբանանում, չափազանց մեծ … Read more