Կովկասի մահմեդականների վարչությունը հաստատել է Ստեփանակերտում եկեղեցիների nչնչացման մասին լուրերը

Հաղորդագրությքան մեջ մասնավորապես նշված է. «Էջմիածնի եկեղեցու ապրիլի 23-ի հայտարարությունը՝ Ադրբեջանի Ստեփանակերտ քաղաքում «երկու ապօրինի շինությունների քանդման» վերաբերյալ, թշնամանքի և ապատեղեկատվության դրսևորում է։ Այն զգայուն պահին, երբ ընթանում է երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, Էջմիածնի կողմից Ադրբեջանի դեմ ուղղված «անհիմն մեղադրանքները, որը տասնամյակներ շարունակ օկուպացիայի ընթացքում լռել է Ադրբեջանի պատմական, կրոնական և մշակութային հուշարձանների … Read more

Իրանն արձագանքում է Թրամփին՝ հերքելով տարաձայնությունները բանակցությունների շուրջ

Իրանի կառավարությունը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցությունների վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացում առկա տարաձայնությունների մասին պնդումները։ Իրանի կառավարության խոսնակ Ֆաթեմե Մոհաջերանին նշել է, որ երկրում որոշումների ընդունման գործընթացում «ոչ մի խնդիր չկա»՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններին Թեհրանի հետ բանակցությունների վերաբերյալ։ Նա մեկնաբանել է Թրամփի սոցիալական ցանցերում արված գրառումները՝ նշելով, որ դրանք կարող են ուղղված … Read more

Վաշինգտոնը կարող է ներգրավվել Իրանի հետ երկարատև դիմակայության մեջ․ Axios

Վաշինգտոնը ռիսկի տակ է հայտնվել Իրանի հետ «սառեցված» դիմակայության մեջ ներքաշվելու, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյաներին։ Աղբյուրների փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ Իրանի հետ հակամարտությունը մոտ ապագայում չի լուծվի ոչ ռազմական, ոչ էլ դիվանագիտական ճանապարհով։ Այդ պայմաններում Վաշինգտոնը մտադիր է պահպանել Իրանի նկատմամբ ծովային շրջափակումը և շարունակել տարածաշրջանում զգալի ռազմական ներկայությունը։ Նշվում է, … Read more

Ռուսական ուժերը հայտարարել են Մալիում պետական հեղաշրջման փորձի կանխման մասին

Ռուսական ռազմական աղբյուրները հայտնել են, որ Մալիում կանխվել է պետական հեղաշրջման փորձ։ Նշվում է, որ «Աֆրիկյան կորպուսի» զինծառայողները խոչընդոտել են զինված խմբավորումների կողմից իշխանության բռնի զավթման փորձը։ Ըստ հաղորդագրության՝ գրոհայինները փորձել են վերահսկողություն հաստատել երկրի մայրաքաղաքի կարևոր օբյեկտների, այդ թվում՝ նախագահական պալատի նկատմամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ իրականացված գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կանխել քաղաքացիական … Read more

Ինչպես Էնվեր փաշան Սարիղամիշում կործանեց Օսմանյան 3-րդ բանակը

Սարիղամիշը պարզապես մի ճակատամարտ չէր։ Այն պատմական այն կետն էր, որտեղ որոշվում էր ոչ միայն պատերազմի ընթացքը, այլև արևմտահայության ճակատագիրը։ 1914–1915 թվականների ձմռանը Օսմանյան 3-րդ բանակի կործանարար պարտությունը Սարիղամիշում դարձավ մի շրջադարձ, որը երիտթուրքական վերնախավին մղեց դեպի 20-րդ դարի առաջին մեծագույն հանցագործությունը՝ Հայոց ցեղասպանությունը։ Էնվեր փաշայի ձախողումը քողարկելու համար շրջանառության մեջ դրվեց կեղծ միֆը, թե … Read more

Ամերիկացիները «աղքատանում են»․ 25 տարվա ամենավատ ֆինանսական պատկերն ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում բնակչության ավելի քան կեսը հայտարարել է իր ֆինանսական վիճակի վատթարացման մասին, ինչը վերջին 25 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, վկայում է Gallup-ի հարցումը։ Ապրիլի սկզբին անցկացված ուսումնասիրության արդյունքներով՝ հարցվածների 55%-ը նշել է, որ իրենց ֆինանսական վիճակը վատացել է․ սա ավելի բարձր է նախորդ տարվա ցուցանիշից և 2000-ականների սկզբից ի վեր ամենաբարձր մակարդակներից մեկը։ Փորձագետները այս … Read more

Վտանգված է Հայ առաքելական եկեղեցու ապագան. ICC

Հունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից … Read more

Պեսկովը մեկնաբանել է Թրամփի դեմ մահափորձը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտում է պետությունների ղեկավարների դեմ մահափորձի ցանկացած փորձ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջին մահափորձին։ «Պուտինը միշտ հետևողականորեն դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և պետությունների ղեկավարների դեմ մահափորձի ցանկացած փորձ», – ճեպազրույցի ժամանակ ասել է նախագահի խոսնակը։ Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել … Read more

Իրանում հայտարարել են այլ երկրների հետ մարտական փորձը կիսելու պատրաստակամության մասին

Իրանը պատրաստ է ռազմական ոլորտում համագործակցել այլ պետությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի ռազմավարական պլանավորման գծով տեղակալ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի-Նիկը։ «Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է կիսել իր զինուժի հնարավորություններն անկախ պետությունների, հատկապես՝ ՇՀԿ անդամների հետ», — գեներալի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։ … Read more

Էթնիկ զտումները և ռազմագերիների վերադարձը չպետք է անտեսվեն. Արմեն Աշոտյան

Եվրոպական քաղաքական ընտանիքների անդամ 6 հայկական կուսակցություններն այսօր համատեղ նամակով դիմել են ԵՄ ղեկավարությանը, Երեւանում կայանալիք Եվրոպական Քաղաքական Համայնքի գագաթնաժողովի մասնակիցներին եւ իրենց քաղաքական ընտանիքների ղեկավարներին, բարձրաձայնելով Հայաստանում տիրող հակաժողովրդավարական զարգացումների, ինչպես նաեւ Ադրբեջանում պահվող մեր հայրենակիցների եւ արցախահայության խնդիրների մասին, այս մասին հայտնում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ «Նամակի հեղինակներն են Եվրոպական ժողովրդական կուսակցության … Read more