Իրանը պատրաստ է ռազմական ոլորտում համագործակցել այլ պետությունների, այդ թվում՝ Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ երկրների հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարի ռազմավարական պլանավորման գծով տեղակալ, բրիգադային գեներալ Ռեզա Թալայի-Նիկը։
«Այսօր Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է կիսել իր զինուժի հնարավորություններն անկախ պետությունների, հատկապես՝ ՇՀԿ անդամների հետ», — գեներալի խոսքերը մեջբերում է Tasnim գործակալությունը։ Թալայի-Նիկը հավելել է նաև, որ իրանական կողմը պատրաստ է այլ երկրների հետ կիսվել «ԱՄՆ-ին դիմակայելու իր փորձով»։