ՀՀ առողջապահության նախարարության ՖԲ էջից.
Նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել Հայկական բժշկական ասոցիացիայի ներկայացուցիչների հետ:
«Հաշվի առնելով, որ առողջության ապահովագրության գործարկման դեռևս առաջին փուլում ենք` ինձ համար կարևոր է կիրարկման առաջին այս ամիսներին առաջացած խնդիրների ժամանակին վերհանումը, ձեր դիտարկումները և առաջարկությունները լսելը. սա հնարավորություն է տալու հետագա աշխատանքներն ավելի թիրախային ու ճշգրիտ կազմակերպել»,-նշել է նախարարը:
Քննարկմանը ներկա մասնագիտական համայնքի անդամները ներկայացրել են իրենց ոլորտներում այս ամիսիներին արձանագրված խնդիրները. անդրադարձ եղավ ուղեգրումների կազմակերպման ընթացակարգին:
Տեխնիկական բնույթի խնդիրների լուծման համար նախարարը տվել է հանձնարարականներ, միաժամանակ առաջարկել ասոցիացիաներին՝ լինել ավելի ակտիվ և նախադեպային խնդիրների, առաջարկների դեպքում դրանք գրավոր ներկայացնել քննարկման` ընդգծելով համագործակցության համար գերատեսչության պատրաստակամությունը:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: