Ռուսական ուժերը հայտարարել են Մալիում պետական հեղաշրջման փորձի կանխման մասին

Ռուսական ռազմական աղբյուրները հայտնել են, որ Մալիում կանխվել է պետական հեղաշրջման փորձ։ Նշվում է, որ «Աֆրիկյան կորպուսի» զինծառայողները խոչընդոտել են զինված խմբավորումների կողմից իշխանության բռնի զավթման փորձը։

Ըստ հաղորդագրության՝ գրոհայինները փորձել են վերահսկողություն հաստատել երկրի մայրաքաղաքի կարևոր օբյեկտների, այդ թվում՝ նախագահական պալատի նկատմամբ։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ իրականացված գործողությունների արդյունքում հնարավոր է դարձել կանխել քաղաքացիական բնակչության զանգվածային զոհերը և զգալի վնաս հասցնել զինված խմբավորումներին։

Միաժամանակ նշվում է, որ հարձակման մեջ ներգրավված ուժերի թվաքանակը կազմել է շուրջ 12 հազար մարդ, իսկ նրանց պատրաստմանը, ըստ նույն աղբյուրի, մասնակցել են ուկրաինացի և եվրոպացի հրահանգիչներ։ Տվյալ տեղեկությունները անկախ աղբյուրներով դեռևս չեն հաստատվել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment