Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դատապարտում է պետությունների ղեկավարների դեմ մահափորձի ցանկացած փորձ, հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ վերջին մահափորձին։
«Պուտինը միշտ հետևողականորեն դատապարտել է բռնության ցանկացած դրսևորում և պետությունների ղեկավարների դեմ մահափորձի ցանկացած փորձ», – ճեպազրույցի ժամանակ ասել է նախագահի խոսնակը։
Հիշեցնենք, որ հրաձգությունը տեղի է ունեցել ապրիլի 26-ի գիշերը Washington Hilton հյուրանոցի խնջույքների սրահում, որտեղ անցկացվում էր Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի ընթրիքը։ Միջադեպի ժամանակ նախագահ Թրամփին թիկնապահներն արագ տեղափոխել են։