Կանդազը արցախցիների համար հեղինակություն է, և շատերը հանուն նրա քվեարկելու են «Ուժեղ Հայաստանի» օգտնին. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին ձերբակալելուց ժամեր անց ձերբակալող մարմինը` Հակակոռուպցիոն կոմիտեն, մեղադրանքի մասին մի անհասկանալի պարզաբանում տարածեց․ «ՀՀ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»։ … Read more

Մալիի արևելքում Մենակա քաղաքն անցել է զինված խմբավորումների վերահսկողության տակ

Հաղորդումների համաձայն՝ Մենակա քաղաքը՝ Մալիի արևելքի առանցքային բնակավայրերից մեկը, անցել է զինված խմբավորումների վերահսկողության տակ։ Նշվում է, որ Մալիի կառավարության ուժերը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուս»-ի ստորաբաժանումները նահանջել են քաղաքի սահմաններից դուրս գտնվող ռազմական բազա և ներկայումս հայտնվել են շրջափակման մեջ զինված խմբավորումների կողմից։ Միաժամանակ հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաքին մոտ գտնվող Սենու միջազգային … Read more

Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, կալանավորվել է 2 ամսով

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանը կալանավորվել է երկու ամսով։ Այս մասին հայտնել է փաստաբան Արամ Վարդևանյանը։ Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ Արթուր Ավանեսյանը՝ Կանդազը, ձերբակալվել էր ընտրակաշառք տալու կասկածանքով։   Հետևեք մեզ նաև Telegram-ում

Թրամփի թիմը կասկածում է Իրանի վերջին առաջարկին․ The Wall Street Journal

The Wall Street Journal պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և ազգային անվտանգության թիմը կասկածով են վերաբերվում Իրանի վերջին առաջարկին, որը ենթադրում է Հորմուզի նեղուցի աշխատանքի վերականգնում, սակայն միաժամանակ ձգձգում է միջուկային բանակցությունները։ Հաղորդվում է, որ երկուշաբթի տեղի ունեցած քննարկումների ընթացքում Թրամփը չի մերժել առաջարկը ամբողջությամբ, սակայն կասկած է հայտնել Իրանի բարեխղճության և նրա պատրաստակամության … Read more

Ռեժիմի քայլերի հիմքում առաջին հերթին կռվող մարդու կերպարի վարկաբեկումն է․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Կանդազի մասին իշխանական քարոզչությունը ինչ էլ գրի, ինչ հոդված էլ «կախի», ազատությունից զրկի, մեկ է` մարդը 3 տասնամյակ կռիվ տված, հայրենիքին ծառայություն մատուցած և մարտադաշտ երբեք չլքած մարտիկ է, ում այս ոճով վարկաբեկել անհնար է: Գործող կառավարիչը հատուկ անձնական հակակրանք ունի բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր … Read more

Միջուկային սպառնալիքը աշխարհում հասել է աննախադեպ մակարդակի. Ռաֆայել Գրոսի

Միջուկային սպառնալիքը աշխարհում հասել է աննախադեպ մակարդակի, որը չի դիտվել անգամ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Այս մասին X-ի իր էջում գրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին: Նրա խոսքով՝ այս պատճառով անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործածությունը։ «Այսօրվա միջուկային ոլորտում մենք բախվում ենք փխրուն դիմակայության՝ ավելի մեծ թվով դերակատարներով, ավելի բարձր ռիսկերով և ավելի քիչ հստակությամբ։ … Read more

Շնորհակալ եմ մեր Տիրոջը, որ քեզանով հարստացրել է իմ և մեր կյանքը. Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը ծննդյան օրվա առթիվ ուղերձ է հղել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին, ով այժմ տնային կալանքի մեջ է։ «Իմ շատ սիրելի եղբոր` Հայրենիքով, Աստծով և պայքարով եղբայրացած, պատվական ծնողների, պատվական ընտանիքի զավակի և պատվական ընտանիք ունեցող մարդու` Արթուր Սարգսյանի ծննդյան տարեդարձն է այսօր: Արթուրի մասին խոսելն ու գրելը և՛ հեշտ է, և՛ … Read more

Իրանի խորհրդարանում ներկայացվել է Հորմուզի նեղուցի վերահսկման 11 կետից բաղկացած ծրագիր

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Իբրահիմ Ազիզին ներկայացրել է Հորմուզի նեղուցի վերահսկման վերաբերյալ 11 կետից բաղկացած ծրագիրը։ Նրա խոսքով՝ խորհրդարանի համապատասխան հանձնաժողովներն ու փորձագիտական կառույցները երկար ժամանակ աշխատել են այս հարցի շուրջ՝ մշակելով նեղուցի անվտանգության ապահովման և Հորմուզի նեղուցի ու Պարսից ծոցի զարգացմանն ուղղված ռազմավարական գործողությունների ծրագիր։ Ազիզին նշել է, որ … Read more

Արթուրը անվեհեր տեսակ է, հայրենիքը վեր դասող․ Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է կալանավորված ընդդիմադիր պատգամավոր Արթուր Սարգսյանի ծննդյան օրը․ «Այսօր Արթուր Սարգսյանի ծննդյան օրն է: Արթուրը անվեհեր տեսակ է, չնահանջող, հայրենիքն ու սկզբունքներն ամեն ինչից վեր դասող: Մեր պայքարի ընկերն այժմ ապօրինաբար գտնվում է տնային կալանքի մեջ՝ զրկված լինելով քարոզարշավին մասնակցելու իր իրավունքից: Ամուր և անկոտրուն մնա, սիրելի՛ ընկեր, … Read more

Ուկրաինան սպառնում է Իսրայելին դիվանագիտական քայլերով՝ հացահատիկի շուրջ լարվածության ֆոնին

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդի փոխանցմամբ՝ Ուկրաինան սպառնում է դիվանագիտական դեմարշ  իրականացնել Իսրայելի դեմ, եթե «PANORAMITIS» նավը, որը ենթադրաբար տեղափոխում է հացահատիկ նոր ռուսական վերահսկողության տակ անցած տարածքներից, մուտք գործի Հայֆայի նավահանգիստ։ Բարձրաստիճան ուկրաինական դիվանագիտական աղբյուրը Axios-ին հայտնել է, որ եթե «Panoramitis» նավը, որը, ըստ պնդումների, տեղափոխում է նախկինում Ուկրաինային պատկանող տարածքներից վերցված ցորեն, մտնի Հայֆայի … Read more