Հաղորդումների համաձայն՝ Մենակա քաղաքը՝ Մալիի արևելքի առանցքային բնակավայրերից մեկը, անցել է զինված խմբավորումների վերահսկողության տակ։
Նշվում է, որ Մալիի կառավարության ուժերը և Ռուսաստանի Պաշտպանության նախարարության «Աֆրիկյան կորպուս»-ի ստորաբաժանումները նահանջել են քաղաքի սահմաններից դուրս գտնվող ռազմական բազա և ներկայումս հայտնվել են շրջափակման մեջ զինված խմբավորումների կողմից։
Միաժամանակ հաղորդվում է, որ երկրի մայրաքաղաքին մոտ գտնվող Սենու միջազգային օդանավակայան տարածքում՝ Բամակոից մոտ 15 կիլոմետր հարավ, արձանագրվել են երեք ուժեղ պայթյուններ, որին հաջորդել է ինտենսիվ կրակոցների փոխհրաձգություն։
Տեղեկությունների համաձայն՝ ռուսական ուղղաթիռները ներգրավվել են օդանավակայանի վրա իրականացվող հարձակումը հետ մղելու գործողություններում։