Միջուկային սպառնալիքը աշխարհում հասել է աննախադեպ մակարդակի, որը չի դիտվել անգամ Սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Այս մասին X-ի իր էջում գրել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին:
Նրա խոսքով՝ այս պատճառով անհրաժեշտ է ապահովել Միջուկային զենքի չտարածման պայմանագրի գործածությունը։
«Այսօրվա միջուկային ոլորտում մենք բախվում ենք փխրուն դիմակայության՝ ավելի մեծ թվով դերակատարներով, ավելի բարձր ռիսկերով և ավելի քիչ հստակությամբ։
Միջուկային զենքի տարածման կանխարգելումը համապատասխանում է մեր ընդհանուր շահերին, և չտարածման պայմանագիրը մեր ամենահզոր բազմակողմ գործիքն է», — գրել է նա։