Թուրքիայում գնաճը շարունակում է բարձր մնալ՝ նոր տվյալներ

Թուրքիայում գնաճը շարունակում է բարձր մակարդակ պահպանել։ Երկրի վիճակագրական ինստիտուտը հրապարակել է ապրիլ ամսվա տվյալները, համաձայն որոնց սպառողական գների ինդեքսը մեկ ամսում աճել է 4,18%-ով, իսկ տարեկան գնաճը կազմել է 32,37%։ Վերջին տվյալների համաձայն՝ Թուրքիան աշխարհում զբաղեցնում է հինգերորդ տեղը գնաճի մակարդակով՝ զիջելով միայն Վենեսուելային, Հարավային Սուդանին, Իրանին և Արգենտինային։ Եվրոպայում, սակայն, Թուրքիան առաջինն է … Read more

Իրանը հայտարարում է բազմաբաժան մարտագլխիկներով հրթիռների առկայության մասին

Իրանի օրենսդիրներից մեկը հայտարարել է, որ Իսլամական Հանրապետությունը ունի հրթիռներ, որոնք կարող են բաժանվել մինչև 80 առանձին ռումբերի կամ մարտագլխիկների։ Նրա խոսքով՝ նման տեխնոլոգիան կարող է ճնշել ԱՄՆ հակաօդային պաշտպանության համակարգերը։ Հոսեյնալի Հաջիդելիգանին, որը հանդիսանում է խորհրդարանի «Հոդված 90»-ի հանձնաժողովի փոխնախագահը, նշել է, որ նմանատիպ 10 հրթիռների միաժամանակյա արձակումը կարող է համարժեք լինել 800 ռումբի … Read more

Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է փոփոխության․ Արամ Մանուկյան

ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը գրում է․ «Ութ տարիների ընթացքում այսօրվա խորհրդարանում գեթ մեկ բովանդակային բանավեճ տեղի չի ունեցել։ Ուզում եմ հիշեցնել 2012-2017 թվականների խորհդարանը, երբ մեր փոքրիկ ֆրակցիան օրակարգ էր թելադրում: Այսօրվա խորհրդարանում բացակայում է բովանդակային և վերլուծական միտքը։ Ժողովուրդը պիտի որոշի՝ ուզո՞ւմ է վերարտադրվի այս անմակարդակ խորհրդարանը, թե՞ գնում է որակյալ փոփոխության: Ամեն ընտրող … Read more

Իրանին 20 տարի կպահանջվի վերականգնվելու համար. Դոնալդ Թրամփ

ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությունների ավարտից հետո Իրանի իշխանություններից 20 տարի կպահանջվի երկիրը վերականգնելու համար՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Եթե մենք այսօր ավարտեինք գործողությունը և հեռանայինք, նրանցից 20 տարի կպահանջվեր իրենց երկիրը վերականգնելու համար, և այն արդեն երբեք նախկինը չի լինի»,- ասել է Թրամփը։ Հետևեք մեզ նաև Telegram-ում

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում. Կայա Կալաս

ԵՄ-ն կաջակցի հայ ժողովրդին սեփական ճակատագիրն ընտրելու հարցում, այդ թվում՝ ԵՄ նոր առաքելության միջոցով: Այս մասին X-ի էջում գրել է Եվրոպական դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը։ «Մեր առաջին ԵՄ-Հայաստան գագաթնաժողովը նշանակալի դիվանագիտական պահ է, և ես շնորհակալություն եմ հայտնում Հայաստանին՝ մեզ Երևանում հյուրընկալելու համար:Հայաստանն առանցքային հենասյուն է Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում:Այսօր մենք ավելի սերտ կապեր … Read more

Ալեն Սիմոնյանի հայտարարությունները նախընտրական պոպուլիզմ են. Բելառուսի ԱԳՆ

«БЕЛТА»-ի փոխանցմամբ՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռուսլան Վարանկովը, մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանի խոսնակի Բելառուսի «ոչ ինքնուրույնության» վերաբերյալ վերջերս արած հայտարարությունները, հայտարարել է, որ բելառուսական կողմը հստակորեն տարանջատում է եղբայրական հայ ժողովրդին և իշխանության կարճատես ներկայացուցիչներից։ «Հայաստանի խորհրդարանի խոսնակի հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան նախընտրական պոպուլիզմ և սեփական ընտրազանգվածի ուշադրությունը ներքին ծանրագույն խնդիրներից շեղելու հուսահատ փորձ։ … Read more

Եվրոպան այսօր ավելի շատ է զգում Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան՝ Եվրոպայի. Ռեջեփ Թայիբ Էրդողան

Եվրոպան այսօր ավելի շատ է զգում Թուրքիայի կարիքը, քան Թուրքիան՝ Եվրոպայի, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։ Նա նախազգուշացրել է Եվրամիությանը քայլերից և հռետորաբանությունից, որոնք կարող են վնասել Անկարայի «կառուցողական դիրքորոշմանը»։ Նրա խոսքով՝ «Թուրքիան արդեն նախկինը չէ, իսկ աշխարհը չի սահմանափակվում արևմտյան պետությունների ազդեցության գոտով»։ Էրդողանը նաև կոչ է արել Եվրամիությանը ընդունել, որ առանց Թուրքիայի՝ … Read more

Պարզվեց՝ Մեցոլան ավելի լավ տղա է, քան Փաշինյանը. նա պատասխանեց Ալիևի հոխորտանքներին․ Արմեն Աշոտյան

«Երեկվա նիստին Իլհամ Ալիևի հնչեցրած հոխորտանքներին ի պատասխան, որոնք հնչել էին թե Հայաստանի, թե եվրոպացիների հասցեին, եվրոպացիների մասով պատասխենց միայն Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան»,- նախագահական նստավայրի մոտ ակցիայի ժամանակ ասել է  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։ Նա ընդգծել է, որ մեր շահը պաշտպանող չկա. «Պարզվեց Մեցոլան ավելի  լավ տղա է, քան Նիկոլ Փաշինյանը, ով նստած … Read more

Ալիևն ամեն ինչ արեց՝ Փաշինյանին հիշեցնելու, որ, ի տարբերություն Եվրոպական համայնքի, ինքը չի փակել կոնֆլիկտի էջը. Տիգրան Աբրահամյան

ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Ալիևը Երևանում կայացած Եվրոպական համայնքի գագաթնաժողովում փորձեց հիշեցնել, որ «խաղաղության» տերն Ադրբեջանն է, իսկ դրա հետագա ընթացքը՝ բացառապես իր կամքից է կախված։ Բաքվի հիշատակումները անջատողականության և ռազմական հանցագործությունների մասին նաև ամրագրումն էին բանի, որ Ադրբեջանը հետ չի կանգնել իր ագրեսիվ քաղաքականությունից, և Հայաստանի դեմ կիրառվող գործիքները շարունակում են մնալ … Read more

Firdus Prime Residence բնակելի համալիրը նոր ստանդարտներ է առաջարկում

Հայաստանում կառուցապատման ոլորտը շարունակում է զարգանալ՝ ձևավորելով նոր մրցակցային միջավայր։ Այս գործընթացը ստիպում է ընկերություններին ոչ միայն ավելացնել ծավալները, այլև բարձրացնել որակը, ներդնել նոր գործիքներ և առաջարկել ավելի հուսալի պայմաններ գնորդներին։ Արդյունքում՝ շուկայում աստիճանաբար ձևավորվում են նոր ստանդարտներ։ Այս փոփոխությունների ֆոնին առանձնանում է Firdus Prime Residence բնակելի համալիրը, որը կառուցվում է Երևանի կենտրոնում և ներկայացվում … Read more