Երկու անուղեղ ռուսաֆոբներ, որոնք գերազանց ռուսերեն են խոսում, վատ անգլերենով են զրուցել․ Դմիտրի Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ և «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագահ Դմիտրի Մեդվեդևը, մեկնաբանելով երկուշաբթի օրը Երևանում կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը, չի բացառել այն հնարավորությունը, որ նրանք կարող են բանակցություններ վարել ռուսերենով։ Երկուշաբթի օրը Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) նիստը,  Հայաստանի մայրաքաղաքում այս պահին նաև ընթանում է Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։ … Read more

Հորմուզում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, որ ճգնաժամը ռազմական լուծում չունի. Աբբաս Արաղչի

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում տեղի ունեցող իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ քաղաքական ճգնաժամի ռազմական լուծում չկա։ «Քանի որ բանակցությունները զարգանում են Պակիստանի բարի ջանքերի շնորհիվ, ԱՄՆ-ն պետք է զգույշ լինի, որպեսզի չներքաշի այն այս ճահճի մեջ։ Նույնը վերաբերում է նաև ԱՄԷ-ին»,- ընդգծել է Արաղչին: Հետևեք մեզ նաև Telegram-ում

Արցախի հարցը փակված չէ և չի կարող հանվել միջազգային օրակարգից․ Վարդան Օսկանյան

ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը գրում է․ Ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը՝ Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորած պատվիրակության հետ համատեղ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում։ Պատկան միջազգային մարդասիրական կառույցների հետ հանդիպումների առանցքում արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի ապահովումն ու տարածաշրջանային հումանիտար ճգնաժամի հաղթահարումն էին։ Մասնավորապես, քննարկվել են Ադրբեջանում ապօրինաբար պահվող … Read more

Իրանի միջուկային ծրագիրը էականորեն չի դանդաղել՝ ըստ հետախուզության

Վերջին ռազմական գործողությունները չեն հանգեցրել Իրանի միջուկային ծրագրի զգալի դանդաղեցման։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկյան հետախուզությանը։ Ըստ պաշտոնյաների գնահատականների՝ եթե Իրանը որոշի ստեղծել միջուկային զենք, դրան կարող է պահանջվել մոտ 9-12 ամիս, ինչը գրեթե չի փոխվել նախորդ տարվա համեմատ։ Փորձագետների կարծիքով՝ Իրանում բարձր հարստացված ուրանի պաշարները հիմնականում մնացել են անձեռնմխելի և ամբողջությամբ … Read more

Հակառակորդի համար գործողությունների գինը կգերազանցի «հանդուրժելի շեմը»․ Ալի Ահմադիան

Իրանի Գերագույն առաջնորդի ներկայացուցիչը Պաշտպանության խորհրդում Ալի Ահմադիանը հայտարարել է, որ Իրանի անվտանգությունը քննարկման ենթակա չէ և հանդիսանում է անբեկանելի սկզբունք։ Նրա խոսքով՝ «Իսլամական Հանրապետությունը սրբավայր է, և դրա անվտանգությունը չի կարող կասկածի տակ դրվել»։ Նա նաև կոշտ հայտարարությամբ անդրադարձել է ԱՄՆ-ին՝ նշելով, որ «ամերիկյան ծովահենները», որոնք, իր ձևակերպմամբ, պատանդ են վերցրել համաշխարհային նավագնացության և … Read more

Իրանը պարզաբանում է հարևան երկրների ուղղությամբ հարվածների պատճառները

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին հայտարարել է, որ Իրանը հարևան երկրների ուղղությամբ հարվածներ է հասցրել բացառապես այն պատճառով, որ Վաշինգտոնը դրանց տարածքում գտնվող ռազմաբազաները օգտագործել է Իրանի դեմ գործողությունների համար։ Նրա խոսքով՝ նման քայլերը եղել են պատասխան գործողություններ՝ ուղղված արտաքին ռազմական ակտիվությանը։ Բաղաին նաև ընդգծել է, որ այն պետությունները, որոնք աջակցում են ԱՄՆ-ի ագրեսիվ գործողություններին, … Read more

Այսօր աննախադեպ օր էր՝ ուրացման, դավաճանության, ձեռքերը լվալու և այդ կեղծ խաղաղություն կոչվածի ամբողջությամբ դիմակազերծման․ Գեղամ Մանուկյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է․ «Հայաստանում այսօր աննախադեպ օր է։ Աննախադեպ ոչ թե տարբեր եվրոպական երկրների պետական քաղաքական գործիչների այս ծավալով ներկայության պատճառով, այլ որովհետև Երևանի կենտրոնում՝ Ցեղասպանության հուշահամալիրի մոտ, Մարզահամերգային համալիրում ելույթ ունեցավ Ադրբեջանի նախագահը։ Ելույթ ունեցավ՝ հերթական անգամ մեղադրելով հայությանը, մեղադրելով արցախահայությանը անջատողականության, սեպարատիզմի մեջ և արդարացնելով 44-օրյա պատերազմում … Read more

Կրակոցներ Սպիտակ տան մոտ. կա 2 վիրավոր

Սպիտակ տան հարակից տարածքում կրակոցների հետևանքով մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին X սոցիալական հարթակում հայտնել է ԱՄՆ Գաղտնի ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Էնթոնի Գուլիելմին։ Գաղտնի ծառայության ղեկավարի տեղակալ Մեթյու Քուինն իր հերթին հայտարարել է, որ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 15:30-ին քաղաքացիական հագուստով Գաղտնի ծառայության աշխատակիցները նկատել են հրազեն անցորդներից մեկի մոտ Նեշնլ մոլում՝ Վաշինգտոնի կենտրոնական … Read more

Մակրոնը Փաշինյանի «սեւ ցուցակում» գտնվողներին Հայաստան է հրավիրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Պետական այցով նախօրեին Հայաստան ժամանած Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առաջարկով երեկ Հայաստան են ժամանել նաեւ Ֆրանսիայի հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչներ, որոնք ՀՀ իշխանությունների կողմից «պերսոնա նոն գրատա» են ճանաչվել, նրանց «սեւ ցուցակում» են։ Մեկը ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանն է, որի մուտքը տարիներ առաջ … Read more

Փաշինյանը վախեցել է թիմի ընդվզումից. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Չնայած նախընտրական ցուցակները ԿԸՀ ներկայացնելուց առաջ ՔՊ վարչությունն իրենց ցուցակը խմբագրելու որոշում էր ընդունել` սահմանելով, որ երկրորդ 50-յակում փոփոխություն կարող է անել ՔՊ վարչությունը, իսկ 100-ից հետո՝ Փաշինյանը միանձնյա, սակայն տեղեկացանք, որ իշխող ուժի ցուցակը մնացել է անփոփոխ՝ ում որտեղ ընտրել էին, այնտեղ էլ մնացել է։ Բանն այն է, որ ՔՊ … Read more